Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Շաբաթ, 29 ապրիլ 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը եւ օրհնութիւնը խնդրելու Միութեան 40-ամեակին նւիրւած ձեռնարկի կապակցութեամբ:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ գնահատեց Միութեան գործունէութիւնը եւ յաջողութիւն մաղթեց նրանց աշխատանքներին:

Ապրիլի 29-ին, թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Իրանի Հայ Արհեստաւորների միութեան վարչութեան ատենապետ Ժորժիկ Խուդավերդեանին, ով եկել էր Սրբազան Հօրը հրաւիրելու Աշխատաւորութեան միջազգային օրւայ առիթով կազմակերպւած տօնակատարութեան:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ իր գոհունակութիւնը յայտնեց պրն. Խուդավերդեանի այցելութեան առթիւ:

Հանդիպումն առիթ եղաւ խօսելու միութեան աշխատանքների մասին: Պրն. Խուդավերդեանը դիտել տւեց, որ դժբախտաբար միութենականների թիւը նւազում է:

Սրբազան Հայրը գնահատելով միութեան աշխատանքը թելադրեց, որ հարկ է առաւել ուշադրութիւն ցուցաբերել եւ քաջալերել երիտասարդ տարրը միութենական աշխատանքներում ներգրաւելու կապակցութեամբ:

Սրբազան Հայրը նոյն օրը միջօրէին, իր գրասենեակում ընդունեց ժամանակի Կրօնի եւ Հայոց լեզւի ուսուցչուհի՝ տկն. Անահիտ Եղիայեանին, ով իր Հանգուցեալ մօր՝ Քնարիկ Շահբանդարեանի (Եղիայեանի) մահւան տարելիցի առիթով ժամանել է Թեհրան:

Սրբազան Հայրը ջերօրէն ողջունեց եւ իր գոհունակութիւնը յայտնեց քաղաքավարական այցելութեան առթիւ: Հանդիպումն առիթ եղաւ նաեւ խօսելու Հայաստանի եւ ընդհանրապէս հայ-պարսկական մշակութային յարաբերութիւնների մասին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ