ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն թւականիս հինգշաբթի մայիսի 18-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն է:

Համբարձումը քրիստոնէական կրօնը իմաստաւորող եւ արժեւորող կարեւորագոյն տօներից մէկնն է, ընդ որում պարփակւում են յաւիտենական կեանքի գերագոյն եւ անխորտակելի յոյսը, Քրիստոսի երկրորդ գալստեան երաշխիքն ու մարմինների յարութեան ու երկնքի արքայութիւն մուտք գործելու բացարձակ ճշմարտութիւնը եւ Քրիստոսի իր հաւատացեալներին տւած լիարժէք խոստումների մեկնարկը:

Մեր Տէր Յիսուս Քրիստոսը Իր հրաշափառ Յարութիւնից յետոյ 40-օրերի ընթացքին ինչպէս Աւետարանն է վկայում անգամներ յայատնւեց իր առաքեալներին, ամրապնդեց նրանց հաւատքը, նրանց հետ քանի անգամ սեղան նստելով, հաստատեց իր մարմնական յարութիւնը։ Իր առաքեալներին ուսուցանեց Աստծու արքայութեան՝ եկեղեցու երկրի վրայ հաստատման կանոնները եւ վերջապէս նրանց աւետեց Սուրբ Հոգու գալուստը, որով պիտի զօրանային եւ դառնային Նրա վկաները աշխարհի բոլոր ծայրերում։

Այս տօնի առիթով, հինգշաբթի առաւօտեան Թեհրանի եկեղեցիներում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ:

Պատարագի աւարտին բոլոր եկեղեցական խորհուրդները պատրաստել էին Համբարձման յատուկ հիւրասիրութեան սեղաններ նաեւ ջանգիւլումներ, որոնք մեծ խանդավառութեամբ կիրառւեցին համաձայն մեր ժողովրդական աւանդութեան:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ