ԻՄԱՄ ԽՈՄԷՅՆԻԻ ՄԱՀՒԱՆ 34-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ ԹԵՀՐԱՆԱՀԱՅ ՊԱՏՒԻՐԱԿՈՒԹԻՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԻՄԱՄԻ ԴԱՄԲԱՐԱՆ

Թեհրանահայ համայնքի պատւիրակութիւնը մասնակցութեամբ՝ Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանի, Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի, Արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ ազգային մարմինների, միութիւնների ու եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչների, Իմամ Խոմէյնիի մահւան 34-րդ տարելիցի առիթով, երկուշաբթի մայիսի 29-ին, ներկայ գտնւեց Իրանի Իսլամական յեղափոխութեան Հիմնադիր Առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի դամբարանում, Իրանի կրօնական փոքրամասնութիւնների համար կազմակերպւած ծրագրին:

Այնտեղ նախ կատարւեց յարգանքի ծաղկեմատոյց, Իմամ Խոմէյնիի դամբարանին, ապա հերթաբար ելոյթ ունեցան իւրաքանչիւր պատւիրակութեան ներկայացուցիչները:

Թեհրանահայ համայնքի պատւիրակութեան կողմից ելոյթ ունեցաւ Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, որն իր արտայայտութիւնների ընթացքում ընդգծեց Իմամ Խոմէյնիի կարեւոր դերը՝ Իրանի ողջ ժողովրդի միասնութեան եւ հզօր ու ապահով երկիր կառուցելու գործում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ
Լուսանկարները՝ Ժուաննա եւ Ժենիա Աւետեանների