Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թումանեանական տարւայ շրջանակներում՝ այցելութիւն` Հայաստան

2023 թւականի փետրւարի 19-ից՝ Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրւանից սկսած Թեհրանի Հայոց Թեմի Կրթական խորհրդի կողմից յայտարարւեց թումանեանական տարի եւ որոշում կայացւեց, որ մէկ տարւայ ընթացքում իրականացւած եւ իրականացւելիք բոլոր միջոցառումները, նւիրւեն մեծանուն բանաստեղծի մահւան 100-ամեայ տարելիցին:

Աշխատանքները աւելի համակարգւած ընթանալու համար, խորհրդի կազմից ընտրւել է յանձնախումբ՝ Կարինէ Բալըքճեան, Կարինէ Մանուչարեան, Ալենուշ Շահնազարեան, Մարլէն Աշուղեան եւ Անի Համբարձումեան, որոնք իրենց ուսերին են վերցրել այս մէկ տարւայ ընթացքում իրականացւող աշխատանքների պատասխանատւութիւնը:

Անցած ուսումնական տարեշրջանում դպրոցներում իրականացւեցին տարբեր աշխատանքներ՝ նկարչութիւններ, հեքիաթասացութիւններ, Թումանեանի պատկերով կրծքանշանների կրում, այցելութիւններ գրադարաններ, բեմականացումներ եւ գրեթէ բոլոր հայկական դպրոցներում նշւեց գիրք նւիրելու օրը: Վերջին զանգի ծրագրերը ամբողջովին ներծծւած էին Թումանեանով, նշելի է նաեւ, որ եկող ուսումնական տարեշրջանում եւս շարունակւելու է միջոցառումների եւ տարբեր ձեռնարկների շարանը:

Կրթական խորհուրդը վերը նշւած ծրագրերի շրջանակներում, Թեմական խորհրդի եւ բարերար անհատների հովանաւորութեամբ, մի խումբ մշակութասէր աշակերտների համար կազմակերպել է օգոստոսի 9 ից, մէկ շաբաթ տեւողութեամբ, ճանապարհորդութիւն դէպի Հայաստան:

Կրթական խորհրդի պահանջով, Թեհրանի հայկական դպրոցների փոխտեսուչ-ուհիների կողմից խորհրդին նախնական ներկայացւեցին թւով` 35 աշակերտներ, որոնք իրենց դպրոցներում աչքի են ընկել մշակութային տարբեր միջոցառումներում: Սակայն անհրաժեշտ էր, այս աշակերտներից եւս ընտրութիւն կատարել, արդիւնքում ընտրւեց 12 հոգուց բաղկացած այն կորիզը, որը կը կարողանայ ըստ արժանւոյն ներկայանալ եւ թատերական ներկայացմամբ հանդէս գալ Հայաստանում:

Այս պատասխանատու աշխատանքին նախապատրաստւելու համար խորհրդի կողմից հրաւիրւեցին արհեստավարժ դերասաններ, փորձավարներ՝ տկն. Հրանուշ Սարգսեանը, տկն. Անի Զաքարեանը եւ պրն. Էրւին Գալստեանը, որոնք իրենց անշահախնդիր նւիրումով եւ արդիւնաւէտ աշխատանքով նեցուկ են կանգնել խորհրդին եւ աշակերտներին:
Յունիսի 8-ից սկսած, մինչեւ մեկնումը, շաբաթական երկու օր՝ յատկացւել է փորձերին:

Խորհրդի կողմից երկու անգամ հրաւիրւել է ծնողական ժողով եւ ծնողներին մանրամասնօրէն ներկայացւել է ծրագիրն իր մանրամասնութիւններով:
Նախքան մեկնումը աշակերտները կստանան Սրբազան Հօր օրհնութիւնը:
Ծրագրի ընթացքից յաճախակի կը տամադրւի տեղեկութիւններ:

Կրթական խորհուրդը յաջողութիւն է մաղթում յանձնախմբի անդամներին, փորձավարներին եւ սիրելի աշակերտներին:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ