Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՍՏՒԱԾԱԾՆԱՅ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆՆ ՈՒ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԸ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի, թւականիս օգոստոսի 13-ին, Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի վերափոխման եւ Խաղողօրհնէքի տօնի առիթով:

Սուրբ Աստւածածին եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ պատարագեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Սպասարկողներն էին, Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանն ու Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռատթէոսեանը:

Արարողութեանը ներկայ էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

Առաջնորդ Սրբազան Հայրը յընթացս քարոզի ասաց, այս Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքին մեր սրտերը տխրութեամբ է պատւած, քանի որ այս օրերին մեր քոյրերն ու եղբայրները եւ մեր ազգի զաւակները Ադրբեջանի անմարդկային քաղաքականութեան հետեւանքով շրջապատման մէջ եւ ցեղասպանութեան վտանգի ներքոյ են գտնւում: Այսօր մեր Արցախի ժողովուրդը կեանքի եւ մահու կռիւ է տալիս, սակայն ոչ մի գնով պատրաստ չէ հեռանալ իր պապենական եւ իւր արիւնով պաշտպանած հողերից: Նա յաւելեց, որ մեր ժողովուրդը պատմութեան ընթացքին յաճախ նեղութիւնների ու տառապանքների է ենթարկւել, սակայն երբեք չի յուսահատւել ու ապաւինելով Իր Երկնաւոր Հօր եւ Իր Փրկչին շարունակել է իր գոյապայքարը եւ այսօր եւս մենք ապաւինած մեր Փրկչին պիտի շարունակենք մեր պայքարը։ Սրբազան Հայրը յայտնեց, որ այսօր Ս․ Աստւածածնայ տօնի առիթով մատուցւած Պատարագի ընթացքին միաժամանակ աղօթում ենք Բարձրեալ Աստծուն, որ Ինքը պաշտպան եւ պահապանը լինի մեր ժողովրդի։

Առաջնորդ Սրբազան Հայրը իր խօսքի շարունակութեան կոչ ուղղեց մեր ժողովրդին որ գիտակցօրէն եւ համախմբւած եւ իր իրաւունքների ամբողջական գիտակցութեամբ շարունակի պայքարը հայրենի հողի եւ իրաւունքների ձեռքբերման համար։Նա նաեւ հաւատացեալներին յորդորեց, որ ինչպէս Տէրը իր կեանքում յաղթեց չարին, նրանք եւս նոյն Տիրոջը ապաւինելով յաղթահարեն մեղքը եւ կեանքի բոլոր դժւարութիւնները։

Սրբազան Հայրն անդրադառնալով Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի անհատականութեան ասաց, որ Նա իր հաւատարմութեամբ ու հնազանդութեամբ եղաւ օրինակելի անձնաւորութիւն եւ իր կեանքում կարողացաւ յաղթահարել ամէն տեսակ դժւարութիւն եւ հոգեւոր յաղթանակ պարգեւել իր ժողովրդին։ Նա յաւելեց որ Աստւածամօր կեանքը մեզ բոլորիս համար օրիանակ պիտի լինի, քանի որ Նա մարդկային եւ Աստւածային առաքինութիւնների խորհրդանիշն է: Նա կարողացաւ իր Միածին Որդու օրհնութեամբ գործել, ապրել եւ արժանանալ երկնքի արքայութեան։ Նա յաւելեց, որ փերափոխման տօնը՝ տօնն է Ս․ Աստւածածնի երկինք փոխադրման եւ հետեւաբար այսօր մեր աչքերը երկինք բարձրացնելով պիտի հայցենք Աստւածամօրից, որ բարեխօս լինի իր Միածին Որդու մօտ՝ մեր աշխարհի փրկութեան համար։

Սրբազան Հայրը նաեւ տօնի առիթով շնորհաւորեց մայրերին, քանի որ Սուրբ կոյսին վերաբերող որեւէ տօն՝ տօնն է մայրութեան։ Նա իր խօսքի աւարտին առաւել օրհնութիւն ցանկացաւ հայ ժողովրդի ու հայրենիքի համար եւ յորդորեց աղօթել, որպէսզի Աստւած զօրացնէ մեզ մեր գոյապայքարի մէջ ու մեզ ամրացնէ մեր հաւատքի մէջ, որովհետեւ ով հաւատքով շարունակում է իր պայքարը պիտի յաջողի իր առաքելութեան մէջ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 14 Սեպտեմբերի 2023;
Դ օր խաչի Բ Կորնթացիներ 9.10-10.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.13-26։

Ուրբաթ 15 Սեպտեմբերի 2023;
Ե օր Ս. Խաչի պահոց Բ Կորնթացիներ 10.7-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.37-49։

Շաբաթ 16 Սեպտեմբերի 2023;
Տօն Սրբոյ Եկեղեցւոյ ի նաւակատիս Սրբոյ Խաչին ԱՌԱԿՆԵՐ 3.9-17։ ԵՍԱՅԻ 66.12-16։ Ա ՏԻՄՈԹԷՈՍ 3.14-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22-42։

Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
ԽԱՉՎԵՐԱՑ Եսայի 49.13-23։ Գաղատացիներ 6.14-18։ Յովհ. 3.13-21։

Երկուշաբթի 18 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի։ Յիշատակ Մեռելոց Եսայի 65.22-25։ Ա Կորնթացիներ 2.6-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36։

Երեքշաբթի 19 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Բարուք 4.36-5.9։ Եբրայեցիներ 3.1-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Չորեքշաբթի 20 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Սոփոնիա 3.14-17։ Եբրայեցիներ 9.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-19։

Հինգշաբթի 21 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Եսայի 2.1-6։ Եբրայեցիներ 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.12-17։

Ուրբաթ 22 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Զաքարիա 14.5-11։ Փիլիպեցիներ 2.5-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 19.16-22։

Շաբաթ 23 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Եսայի 51.4-11։ Ա Տիմոթէոս 6.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37-52։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ