Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՍԱՐԻ ԵՒ ԳՈՐԳԱՆ

Հինգշաբթի եւ ուրբաթ թւականիս օգոստոսի 17-ին եւ 18-ին, օրհնութեամբ եւ նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի, Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի վերափոխման տօնի առիթով տեղի ունեցաւ ուխտագնացութիւն դէպի Սարի եւ Գորգան քաղաքներ:

Սրբազան Հօրն ընկերակցում էին Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը եւ շրջանի հոգեւոր հովիւ Արժ․ Տ․ Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:

Սարի քաղաքում Սրբազան Հօրն ու իր ընկերակիցներին դիմաւորեցին համայնքի ներկայացուցիչները, որից հետոյ խումբը այցելեց համայնքի պատասխանատուներից պրն. Յովիկ Մարտիրոսեանի բնակարան, որտեղ Սրբազան Հայրը եւ իր ընկերակիցները դիմաւորւեցին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ 17֊րդ պատգամաւորական ժողովի Սարի եւ Գորգանի պատգամաւոր պրն. Քրիստ Արզումանեանի կողմից։ Կէսօրին պատւիրակութիւնը Սրբազան Հօր գլխաւորութեամբ մեկնեցին Սարի քաղաքի հայկական սրահ, որտեղ Սարի շրջանի հայութիւնը դիմաւորեցին Սրբազան Հօրը եւ իր ընկերակիցներին։

Սրբազան Հայրն Իր խօսքերի ընթացքում կարեւորութեամբ մատնանշեց Սարիի հայ համայնքի ներկայութեան եւ աշխուժ գործունէութեան կարեւորութեանը համայնքի կեանքի բարգաւաճման եւ զարգացման ի խնդիր։
«Փառք եմ տալիս ամենակալ Աստծուն որ երեք տարի դադարից յետոյ մէկ անգամ եւս մեզ առիթ ընձեռնւեց, որ միասին հաւաքւենք այս հայրենաբոյր յարկի տակ եւ իբրեւ մէկ ընտանիքի անդամ վայելենք միմեանց ներկայութիւնը».-ասաց Սրբազանը իր խօսքի մէջ։

Սարիի հայ համայնքի անունից բարիգալստեան խօսք ասաց պրն. Յովիկ Մարտիրոսեանը յայտնելով, որ Սրբազան Հօր եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչների ներկայութիւնը մեծ ուժ ու եռանդ եւ աշխուժութիւն է հաղորդում համայնքի հայերին։

Վերջում Սրբազան Հօր օրհնութեամբ աւարտւեց Սարիի համայնքին տրւած այցելութիւնը եւ խումբը ուղեւորւեց Գորգան։
Գորգանի մայր հրապարակում Սրբազան Հօրն ու իր ընկերակիցներին դիմաւորւեցին համայնքի ներկայացուցիչները։
Երեկոյեան ուխտաւորները որոնք Թեհրանից ժամանել էին Գորգան վայելեցին Սրբազան Հօր մտերմիկ ներկայութիւնը իրենց խմբի մէջ։

Ուրբաթ առաւօտեան նախագահութեամբ Առաջնորդ Սրբազան Հօր մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Արժ․ Տ․ Արիստակէս քհնյ. Շահմիրեանը: Արարողութեանը ներկայ էին նկատառելի թւով ուխտաւորներ եւ Սարի ու Գորգանի հայ համայնքների ներկայացուցիչները։

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքին անդրադառնալով Աստւածամօր կեանքի մասին ասաց․-«Աստւածամօր երկինք վերափոխման տօնը էական նշանակութիւն ունի քրիստոնեայ եկեղեցու եւ իւրաքանչիւր հաւատացեալի համար, որովհետեւ դա իր մէջ է մարմնաւորում աստւածային անսուտ խոստումին՝ մեռելների յարութեան, երկնքի արքայութեան ժառանգութեան եւ յաւիտենական կեանքի բացայայտ իրականութիւնը, որի երաշխիքն է հանդիսանում Աստւածամայրը ինք: Աստւածամայրը ծառայութեան կեանք ապրելուց յետոյ ննջեց եւ համաձայն Քրիստոսի իրեն տւած խոստումին, նրա ննջումից երեք օրեր յետոյ Յիսուս երկնքից իջնելով հրեշտակների գնդով ու երկնային զօրքերի փառքով իր մօր անարատ մարմինը դէպի երկինք փոխադրեց»:

Սրբազան Հայրը անդրադառնալով ուխտագնացութեան կարեւորութեանը եւ նրա դրական ազդեցութեանը մեր հաւաքական եւ ընկերային կեանքի մէջ, վեր առնելով Սուրբ Կոյս Աստւածածնի կեանքի, գործունէութեան եւ հաւատքի կարեւոր կէտերը նշեց, որ մեր հաւատքի կեանքում օրինակ պէտք է վերցնենք Ս. Կոյսից։
Այնուհետ ողջունելով ուխտաւորների եւ համայնքի հայերի ներկայութիւնը մաղթեց, որ դեռ երկար տարիներ շարունակւեն նման ուխտագնացութիւնները մեր համայնքներում։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ աւանդական խաղողի օրհնութիւն։

Կէսօրին Սրբազան Հայրը մտերմիկ հանդիպում ունեցաւ ուխտաւորների հետ, որից յետոյ համայնքի հայերի հետ ճաշի սեղան նստեց եւ աւարտին բոլորից հրաժեշտ տալով, իր ընկերակիցների հետ վերադարձաւ Թեհրան։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ