Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Շաբաթ, 2 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը ընկերակցութեամբ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի այցելեց Իրանի մշակոյթի եւ իսլամական յարաբերութիւնների կազմակերպութեան տնօրէն Հոջաթ․ Մոհամմադ Մեհդի Իմանի Փուրին։

Հանդիպմանը նաեւ ներկայ էին, կրօնների եւ մշակոյթների երկխօսութեան բաժնի տնօրէն դոկտ. Զիային, գլխաւոր պատասխանատու՝ պրն. Ամերին եւ բաժնի մասնագէտ՝ տկն․ Ռաշիդ Բէյգին։ Կազմակերպութեան տնօրէնի ջերմ ընդունելութեան եւ բարեգալստեան խօսքից յետոյ Սրբազան Հայրը նաեւ Իր ուրախութիւնը յայտնեց, որ մի անգամ եւս գտնւում է բարեկամ եւ հարազատ կազմակերպութեան յարկի ներքոյ եւ Հոջաթ․ Մոհամմադ Մեհդի Իմանի Փուրին փոխանցեց Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա Կաթողիկոսի ողջոյնները:

Հանդիպումն առիթ եղաւ խօսելու յառաջիկայ տարւայ՝ 2024 թւականի յունւար ամսին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Իրանի մշակոյթի եւ իսլամական յարաբերութիւնների կազմակերպութեան միջեւ կայանալիք հերթական 9-րդ համագումարի մասին եւ այս ուղղութեամբ նշւեց, որ համագումարի թեման է լինելու՝ «Ընտանիքը եւ այսօրւայ ընկերութեան մարտահրաւէրները»: Երկուստեք կարեւորեցին թեմայի այժմէականութիւնը եւ յոյս յայտնեցին, որ դա նոր լիցք պիտի տայ Իրանի Իսլ. Հանրապետութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան յարաբերութիւններին:

Հոջաթ․ Իմանի Փուրը իր խօսքերի մէջ գնահատելով Սրբազան Հօր կազմակերպութեան հետ ունեցած համագործակցութիւնները, յատուկ շնորհակալութիւն յայտնեց նաեւ տեղական եւ միջազգային շրջանակներում Սրբազան Հօր ունեցած դերակատարութեան եւ արեւմտեան աշխարհի Ղուրանի այրման անյարիր գործողութեան նկատմամբ ունեցած առողջ կեցւածքի եւ դատապարտման համար: Խօսւեց նաեւ Կենտրոնի եւ Ասիայի եկեղեցիների խորհուրդի յարաբերութիւնների մասին եւ Սրբազան Հօր առաջարկով որոշւեց Ասիայի եկեղեցիների խորհրդի ընդհանուր քարտուղար դոկտ. Մաթիօ Ջորջին հրաւիրել:

Հանդիպման աւարտի Սրբազան Հայրը կազմակերպութեան Տնօրէնին նւիրեց «Մատենադարանի Ղաջարական Արւեստի նմուշները» խորագրով գիրք-ալբոմը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 14 Սեպտեմբերի 2023;
Դ օր խաչի Բ Կորնթացիներ 9.10-10.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.13-26։

Ուրբաթ 15 Սեպտեմբերի 2023;
Ե օր Ս. Խաչի պահոց Բ Կորնթացիներ 10.7-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.37-49։

Շաբաթ 16 Սեպտեմբերի 2023;
Տօն Սրբոյ Եկեղեցւոյ ի նաւակատիս Սրբոյ Խաչին ԱՌԱԿՆԵՐ 3.9-17։ ԵՍԱՅԻ 66.12-16։ Ա ՏԻՄՈԹԷՈՍ 3.14-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22-42։

Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
ԽԱՉՎԵՐԱՑ Եսայի 49.13-23։ Գաղատացիներ 6.14-18։ Յովհ. 3.13-21։

Երկուշաբթի 18 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի։ Յիշատակ Մեռելոց Եսայի 65.22-25։ Ա Կորնթացիներ 2.6-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36։

Երեքշաբթի 19 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Բարուք 4.36-5.9։ Եբրայեցիներ 3.1-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Չորեքշաբթի 20 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Սոփոնիա 3.14-17։ Եբրայեցիներ 9.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-19։

Հինգշաբթի 21 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Եսայի 2.1-6։ Եբրայեցիներ 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.12-17։

Ուրբաթ 22 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Զաքարիա 14.5-11։ Փիլիպեցիներ 2.5-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 19.16-22։

Շաբաթ 23 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Եսայի 51.4-11։ Ա Տիմոթէոս 6.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37-52։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ