Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՀԵՏ

Երկուշաբթի, 18 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, Ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Մշակոյթի եւ իսլամական յարաբերութեան կազմակերպութեան փորձագէտ տկն․ Ռաշիդ Բէյգիին եւ Ուսումնական բաժնի վարիչ Տկն․ Բաղերիին ու տարբեր երկրներ մեկնող Իրանի դեսպանատների մշակութային կցորդներին, որոնք եկել էին Սրբազան Հօրը հանդիպելու եւ նրա օրհնութիւնն ու բարի խորհուրդներն ստանալու համար։

Հանդիպման սկզբում, տկն․ Ռաշիդ Բէյգին յայտնեց, որ Իրանի քրիստոնեայ համայնքի կարեւորութիւնից ելնելով, կազմակերպութեան ուսումնական բաժինը այս հանդիպումը կազմակերպեց, որպէսզի այլ երկրներ ուղեւորւող մշակութային կցորդները մօտիկից ու առաւելագոյն չափով ծանօթանան քրիստոնեայ համայնքի եւ յատկապէս հայ համայնքի հետ եւ կարողանան օգտագործեն հայ համայնքի թէ ներքին եւ թէ արտաքին մարդկային ներուժից։ Նա մատնանշեց նաեւ, որ կազմակերպութիւնը սերտ յարաբերութիւն եւ համագործակցութիւն ունի հայ համայնքի հետ:

Փորձագէտի արտայայտութիւններից յետոյ ներկայ կցորդները իրենց ներկայացնելով, ներկայացրեցին նաեւ իրենց առաքելութեան վայր երկրները։

Սրբազան Հայրը գոհունակութիւն յայտնեց նրանց ներկայութեան համար եւ Իր խօսքը շարունակելով ասաց, որ այսօրւայ աշխարհը դժբախտաբար թոհոբոհի մէջ է եւ հեռացել է աստւածային արժէքներից, սակայն բարեբախտաբար Իրանը աշխարհում Աստւածապաշտ երկիր է եւ առաջնորդւում է աստւածային ու մարդկային արժէքներով։ Նա իր խօսքերում մշակութային կցորդների համար Աստծուց իմաստութիւն, կարողութիւն եւ խաղաղութիւն հայցեց, եւ նրանց աշխատանքները դեսպանների աշխատանքից առաւել գնահատելով, նրանց Իրանի ամբողջ ժողովրդի դեսպանը համարեց եւ յորդորեց, որ իրենց առաքելութեան ընթացքում բոլոր դժւարութիւնները յաղթահարելով, լինեն Իրանի իրականութիւնը ներկայացնող իրական դեսպաններ եւ Իրանը ներկայացնեն բազում կրօնների ու քաղաքակրթութիւնների օրրան, ուր դարերից ի վեր խաղաղ համակեցութեան մէջ է եղել այլ կրօնների եւ նրանց հետեւորդների հետ։ Նա նաեւ յաւելեց, որ Իրանի քաղաքակրթութիւնը հանգում է մինչեւ մարդկային պատմութեան ակունքները։ Սրբազան Հայրը նաեւ անդրադարձաւ Արցախի հարցում Իրանի շինիչ ու գործնական դիրքորոշմանը ու այս ուղղութեամբ յիշեց Իրանի Հոգեւոր Առաջնորդ Այաթօլլահ Խամենէիի յայտարարութիւնը երբ ասել էր, որ Իրանը իր սահմանների մօտ համաձայն չէ որեւէ աշխարհաքաղաքական փոփոխութեան։

Սրբազան Հայրը ակնարկ ունեցաւ նաեւ իրանահայութեան պատմականին եւ ասաց հայ ժողովուրդը դարերից ի վեր Իրանում գտնւելով ունեցել է իր ներդրումը եւ ներկայացրեց հայ իրանական մշակութային համագործակցութիւնները։ Նա նոյնպէս նշեց, որ թէեւ Իրանը պատմութեան ընթացքին իսլամ ընդունեց, սակայն հայ-իրանական յարաբերութիւնը աւելի ամրացաւ եւ դա Իրանի իւրայատկութիւնը համարեց։

Ներկաները եւս իրենց բարմաղթանքները փոխանցելով ու հաստատելով Սրբազան Հօր արտայայտութիւնները եւ բարի վկայութիւն տալով աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի մասին նշեցին, որ հայը Իրանը գնահատող եւ Իրանը սիրող ժողովուրդ է եւ այս պարգան ինքնին սերտացնում է երկու ժողովուրդների փոխյարաբերութիւնները։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 13 Հոկտեմբերի 2024;
Ե կիր.զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 14 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթողիկոսին, եւ սրբոց հարցն` Թաթլոյ, Վարոսի, Թումասու, Անտօնի, Կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն, որք յԻննակնեայ վանսն կատարեցան

Երեքշաբթի 15 Հոկտեմբերի 2024;
Սրբոց առաքելոցն` Անանիայի, Մատթէի, Բառնաբայ, Փիլիպպոսի, Յովհաննու, Շիղայի եւ Սիւղիանոսի

Չորեքշաբթի 16 Հոկտեմբերի 2024;
Պահք ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 2.11-20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.14-23։

Հինգշաբթի 17 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Դիոնէսիոսի Արիսպագացւոյն եւ առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիտոսի

Ուրբաթ 18 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 2.20-3.12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.24-37։

Շաբաթ 19 Հոկտեմբերի 2024;
Սրբոց աւետարանչացն` Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու

Կիրակի 20 Հոկտեմբերի 2024;
Զ Կիրակի զկնի Խաչի Եսայի 20.2-21.6։ Գաղատացիներ 4.3-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.14-23։

Երկուշաբթի 21 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին, որ հաւատաց ի խաչելութիւնն Քրիստոսի եւ Յովսեփայ Աստուածահօրն, Յովսեփայ Արեմաթացւոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ քերցն նորա Մարթայի եւ Մարիամու

Երեքշաբթի 22 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոդիտոնի քահանային, Զենոնի զինաւորին, Մակարայ, Եւ դոքսեայ եւ Ռամելայ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ