Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՂՋՈՅՆԻ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԽՕՍՔ Ա ԵՒ Բ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԵՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

Շատ սիրելի եւ թանկագին աշակերտներ եւ աշակերտուհիներ,

Սիրոյ եւ կարօտի զգացումներով ողջունում եմ ձեզ բոլորդ սիրելիներ, բարի գալուստ եմ մաղթում ձեզ ձեր երկրորդ տունը: հայոց դպրոցը, որտեղ ամէն մի հայ ներս է մտնում իբրեւ տանտէր հարազատ:

Դպրոց էք վերադարձել ամառային արձակուրդից յետոյ, որպէսզի նոր շունչով, նոր եռանդով եւ վառ յոյսով շարունակէք ձեր ուսումնական կեանքը:

Այս շրջանին առիթ պիտի ունենաք ձեր հայերէն լեզուն զարգացնելու, ձեր հաւատքը զօրացնելու եւ հայոց պատմութեան հերոսները լաւապէս ճանչնալու:

Ճանաչել նշանակում է գիտենալ, իմանալ, մեզանից իւրաքանչիւրը իր ծննդեան օրից ունեցեր է եւ ունի իր պատմութիւնը. պատմութիւն իր ուրախ կամ տխուր պահերով. պատմութիւն հաճելի եւ տհաճ դէպքերով:

Ճիշդ է ասւել, որ մարդկային պատմութիւնը հարուստ է ուսանելի դէպքերով: Մեր ժողովրդի պատմութիւնը հարուստ է նաեւ հերոսներով, հերոսների մեզի շնորհած յաղթանակներով, դժբախտաբար ունեցած ենք պարտութիւններ եւ կեանքի դառն պահեր ու ափսոսանքով յիշել ենք եւ յիշում այդ բոլորը:

Մեր անմահանուն Ամենայն հայոց բանաստեղծը՝ Յովհաննէս Թումանեան գրել է «Պատմութիւնը ուսանելի շատ բաներ ունի, իսկ մեր պատմութիւնը հարուստ է ուսանելի դէպքերով, անցեալի պատմութիւնը մի լուսատու լապտեր է, որ ամէն մի ժողովուրդ ձեռքին պիտի ունենայ իր ճամբան անմոլոր գնալու համար»: Ուրեմն լաւ սովորենք մեր պատմութիւնը, կարդացէք մեր պատմութեան գրքերը, որպէսզի պատմութեամբ զօրանանք ու լեցւենք, մանաւանդ այս օրերին երբ այս աշխարհի չարերը մեր պատմութիւնը նենգափոխում ու այլափոխում են, երբ պատմութեան խորքից եկած մեր խաչքարերն ու եկեղեցիները քանդում ու աւերում են:

Բայց երբ կարդանք ու սովորենք մեր պատմութիւնը, զօրանալու ենք մեր հերոսների քաջագործութիւններով ու հաւատքով եւ այդ զօրութեամբ պիտի կարողանանք մի օր վերստին տիրանալ մեր հողերին եւ այսօրւայ մեր փոքր հայրենիքը ընդարձակենք եւ նրա վրայ նոր կեանք կերտելով շարունակելու ենք մեր կեանքի ընթացքը:

Շնորհաւորում եւ ողջունում եմ ձեզ տարեմուտի առիթով, շնորհաւորում եմ նաեւ ձեր տեսչութեան, ուսուցիչներին, ծնողներին եւ կրթական ոլորտում աշխատող բոլոր պաշտօնեաներին:

Բարի տարեմուտ եւ աստւածային օրհնութիւն բոլորիդ:

Մնամ միշտ աղօթելով ձեզ համար:

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Սեպտեմբեր 2023

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 05 Դեկտեմբերի 2023;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Հինգշաբթի 07 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Շաբաթ 09 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երկուշաբթի 11 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 12 Դեկտեմբերի 2023;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 16 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 18 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 23 Դեկտեմբերի 2023;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երկուշաբթի 25 Դեկտեմբերի 2023;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Երեքշաբթի 26 Դեկտեմբերի 2023;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ