ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԶԱՐԹՕՆՔ» ՊԱՐԱԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԿՆ. ԼՈՐԵՏԱ ԱՒԵՏԻՍԵԱՆԻ ՀԵՏ

Երեքշաբթի 16 ապրիլ 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, ընդառաջելով «Զարթօնք» պարախմբի ղեկավար տկն. Լորետա Աւետիսանի դիմումին, հանդիպում ունեցաւ տկն. Աւետիսեանի եւ նրա ընկերակցի հետ:

Հանդիպման ընթացքում ընդհանուր բացատրութիւն ներկայացւեց պարախմբի գործունէութեան ու ծրագրերի վերաբերեալ եւ տկն. Աւետիսեանը իր պատրաստակամութիւն յայտնեց Թեմական խորհրդի կողմից կազմակերպւող համայնքային տարբեր առիթների ծրագրերին «Զարթօնք» պարախմբի մասնակցութեան համար։

Պրն. Նորայր Արամեանը գնահատելով արւեստի ասպարէզում իրականացւող աշխատանքները եւ համայնքում ակտիւ պարախմբերի գործունէութիւնն ու նորահաս սերնդի մէջ հայ մշակոյթի տարածման նպատակով, նրանց ազդու դերակատարութիւնն ու ներդրումը յոյս յայտնեց, որ պարախումբը նոյն եռանդով կը շարունակի իր մշակութային աշխատանքները եւ առիթ կը լինի ապագայ համագործակցութեան:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ