Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի մեծարման համատեղ ձեռնարկ Զէյթուն քաղաքամասում

Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի մեծարման ծրագրերի շրջանակում, շաբաթ 27 ապրիլ 2024 թւականի երեկոյեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական յայտագրով ծրագիր:

Զէյթուն քաղաքամասի համատեղ միջոցառումը նախաձեռնել էին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհուրդը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Կիրակնօրեայ դպրոցը, Հ.Մ.Մ. «Նայիրի» միութիւնը, Ի.Ա.Մ.Մ.-ն, «Հայ Կին» միութեան կից «Անահիտ» միութիւնը, Աշխարհատեսների հայկական կենտրոնը (Զէյթուն քաղաքամասի), եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր եղբայրակցութիւնը:

Տէրունական աղօթքով մեկնարկած ծրագրին օրւայ հաղորդավար՝ Անանիա Յարութիւնեանը հրաւիրեց Սիլւա Գրիգորեանին կազմակերպիչ յանձնախմբի անունից իր խօսքը փոխանցելու: Միջոցառման բանախօս էր հրաւիրւել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում բանախօսը համապարփակ գծերով անդրադարձաւ Ցեղասպանութիւն բառի միջազգային իմաստին եւ ընդգծեց, որ իրաւական դաշտում ոչ ոք չի կարող ժխտել Հայոց Ցեղասպանութեան ապացոյցը: Նա ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանութիւնը չաւարտւեց միայն հայ ժողովրդի ֆիզիկական Ցեղասպանութեամբ, այլ, նաեւ, մշակութային կոթողները ոչնչացւեցին, ինչը շարունակւում է առայսօր:

Գեղարւեստական-յայտագրով հանդէս եկան՝ Հայաստանեայց Առաքելական եկեղեցու հոգեւոր եղբայրակցութեան «Ս. Գրիգոր Նարեկացի» երգչախումբը ղեկավարութեամբ Ժոզէֆ Տէր-Գալստանեանի, եւ «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը ղեկավարութեամբ Էդիկ Թամրազեանի: Սրինգի ընկերակցութեամբ մեներգով ելոյթ ունեցան Կիտա Փիազաքը եւ Բիւրակ Զարգարեանը, ասմունքներով հանդէս եկան Մարինա Շամիրեանը եւ Միշելա Միրզախանեանը:

Գեղարւեստական-յայտագրի եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Իր ելոյթի ընթացքում թեմակալ առաջնորդը անդրադառնալով հայ ժողովրդի դիմաց ծառացած ներկայի մարտահրաւէրների մասին, կարեւորեց խնդիրներին ճիշտ գնահատական տալու համար սովորել պատմութիւնը եւ իրազեկ լինել հայ ժողովրդի պատմութեան, աշխարհագրութեան եւ ինքնութեան մասին եւ ընդգծեց. «Երբ չենք ճանաչում մեր պատմութիւնը, եթէ յանկարծ որոշ բաներ են ասւում, մենք նեղանում ենք, կամ կարծում ենք որ սխալ է ասւում: Ես երբ կասեմ, որ այսօրւայ մեր Հայրենի պետութիւնը մեր հողերը յանձնում է թշնամիին, արդեօ՞ք սուտ եմ խօսում, այս օրերին հազարաւոր հայեր եւ բարձրաստիճան կարգի եկեղեցականներ ամենուր, ժողովուրդի կողքին Տաւուշի մէջ պայքարում են, հիմա եթէ մէկը այս մասին մի բան ասէ, արդեօք սխալ է: Մենք պէտք է մեր մտածման հորիզոնը ընդլայնենք»: Սրբազան Հայրը ընդգծեց. «Նա ով հայրենիքի թշնամին է նրա հայկական պատկանելիութեան առջեւ հարցական է դրւում»:

Սրբազան Հօր եզրափակիչ խօսքից յետոյ եկեղեցու բակում, Սրբազանի գլխաւորութեամբ Բիւրաւոր նահատակների յուշարձանի մօտ տեղի ունեցաւ մոմավառութիւն խնկարկում եւ ծաղիկների մատուցում ու տեսահոլովակով պատկերասփռւեց «Յոյս եւ լոյս» խորագրով ջութակի կուարտետի կատարում Հայաստանից՝ Անի Արաբեանի, Ժաննա Յակոբեանի, Անահիտ Մարկոսեանի եւ Աշոտ Ղարիբեանի միջոցով, կոմպոզիտորն էր Ժոզէֆ Տէր-Գալստանեանը:

Միջոցառմանը ներկայ էին Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ, Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակը նշող Կենտրոնական յանձնախմբի նախագահ Արա Գալստեանը, քահանայ հայրեր եւ ներկաներ:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ