Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐԸ

Երկուշաբթի, 29 ապրիլ 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց համայնքիս մի խումբ հայրենասէր կանանց ներկայացուցիչներին, ովքեր Տաւուշում տիրող վերջին իրադարձութիւններից ազդւած ու մտատանջ, դիմել էին Սրբազան Հօրը իրենց զօրակցութիւնը յայտնելու Տաւուշի Հայոց Թեմի Առաջնորդ բարձրաշնորհ Տ. Բագրատ Ս. Արք. Գալստանեանին նաեւ շնորհակալութիւն յայտնելու Սրբազան Հօրը, Բագրատ Սրբազանին ուղղած նամակի համար:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց ազնւափայլ կանանց սրտցաւ մօտեցումը եւ շեշտեց, որ մեր բոլորիս ազգային պարտքն է այս ծանրագոյն պայմաններում, ի գին բոլոր դժւարութիւնների, զօրակցենք Տաւուշում մեր հայրենակիցներին:

Նշել է, որ Սրբազան Հօր հետ հանդիպումից յետոյ ազնւափայլ կանանց նախաձեռնութեամբ պատրաստւած պաստառով նկարւեցին եւ իրենց զօրակցութիւնը յայտնեցին Ազգ. Առաջնորդարանի պաշտօնէութիւնը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ