Կիրակի 28 ապրիլ 2024 թւականին, Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում Հ.Մ. «Սրդարապատ» միութեան կենտրոնատեղիում, նոյն միութեան, «Հայ կին» միութեանը կից «Անի» միութեան, եւ Սուրբ Վարդանանց եկեղեցու Եկեղեցական խորհրդի համագործակցութեամբ տեղի ունեցաւ դասախօսական-գեղարւեստական ծրագիր:
Միջոցառումը մեկնարկեց Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի Տէրունական աղօթքով, որից յետոյ ցուցադրւեց 2006-ին Բաքւի հրոսակախմբերի ու բանակի ձեռամբ Ջուղայի պատմական խաչքարերի ոչնչացման մասին պատմող վաւերագրական տեսանիւթը:
Օրւայ բանախօսը՝ ճրտ. Արթուր Յովսէփեանը նշելով, որ մինչ այսօր ինչպէս հարկն է խօսւել է Ցեղասպանութեան ընթացքում կատարւածի մասին, սակայն քիչ է խօսւել այն մասին, թէ ինչպէս պէտք է շարժւել դէպի ապագայ, որպէսզի նման արհաւիրքները կրկնւելու առիթ չունեն այլեւս: Ընթացքում նա խօսեց գիտեհէն հիմքի վրայ կառուցւող տնտեսական զարգացմանն ուղղւած ծրագրերի մշակման տեսլականի շուրջ, միաժամանակ ներկայացնելով հետազօտութիւնների արդիւնքներ, որոնցով հնարաւոր կը լինի տեղից շարժել զարգացման սայլը:
Միջոցառումը յագեցած էր գեղարւեստական յայտագրով:
Ծրագրին ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, քահանայից դասի ներկայացուցիչը, վերապրածների ժառանգներից մի քանիսը, միւթենականներ ու քաղաքամասի բնակիչներ:
Լուրը՝ «Ալիք»-ից