Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲՈՂՈՔԻ ԵՒ ԴԺԳՈՀԱՆՔԻ ՆԱՄԱԿԸ ՅՂՒԱԾ «ՐԱՖՖԻ» ՀԱՄԱԼԻՐԻ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ՝ ՀԱՄԱԼԻՐԻ ՅԱՐԿԻ ՆԵՐՔՈՅ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱՏԷՊԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

Ի հետեւումն թւականիս ապրիլի 26-ին, Հ.Մ.Մ. «Րաֆֆի» Համալիրի յարկի ներքոյ կազմակերպւած Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցին նւիրւած ծրագրին՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կողմից ձեռնարկին ներկայ Հոգեշնորհ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի դիմաց ցուցաբերւած անարգալից վերաբերմունքի, ստորեւ ներկայացնում ենք Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից «Րաֆֆի» Համալիրի վարչութեանը յղւած բողոքի եւ դժգոհանքի նամակը՝

Յարգարժան Վարչութիւն
Հ.Մ.Մ. «Րաֆֆի» Համալիր

Սոյն գրութեամբ հարկ ենք համարում մեր բողոքն ու դժգոհանքը յայտնել վերջին օրերին Միութեանդ յարկի ներքոյ տեղի ունեցած անսպասելի երեւոյթի համար, ինչը ի զարմանս ոչ միայն թոյլատրւել, այլեւ յայտարարութեամբ հովանաւորւել է Վարչութեանդ կողմից:

Այն ինչ ակնյայտ է, Հայաստանեայց Առաքելական եկեղեցին ընդմիշտ անւանւել եւ անւանւում է, որպէս Հայոց Ազգային եկեղեցի: Քանզի պատմութեան ընթացքում հայ ազգն իր հոգեւորականներին մշտապէս տեսել է ազգային-ազատագրական պայքարում: Հայոց ցեղասպանութեանը զոհ գնացած հազարաւոր մտաւորականների փաղանգի շարքում են եղել հոգեւորականները եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդմիշտ եղել է պատմական արդարութեան համար պայքարի հոգեւոր մարտիկը:

Հետեւաբար հայրենիքում տիրող ներկայ տագնապալի իրավիճակում, երբ հայրենիքի թշնամիների կողմից ճնշումները զարգանում եւ գործող վարչակազմը մարտահրաւէրներին դիմակայելու համար ազգային անվտանգութեան հակառակ քաղաքականութիւն է կիրառում եւ սխալ գործողութիւններ է ծաւալում, ազգային ոգի եւ նկարագիր ունեցող թէ՛ հոգեւորական եւ թէ՛ աշխարհական հայի բնական հակազդեցութիւնն է մտահոգութեան եւ ցասման արտայայտութեան դրսեւորումը եւ պահանջատիրութեան բարձրաձայնումը, ինչը պատահել է թւականիս ապրիլի 26-ին Միութեանդ յարկի ներքոյ կազմակերպւած Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցին նւիրւած ծրագրին՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կողմից ձեռնարկին ներկայ Հոգեշնորհ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի միջոցով, ով իր արտայայտութիւններում անդրադարձել է այդ դառն իրողութեան եւ առկայ սպառնալիքներին, որն այս օրերին պատահում է Հայաստանում, մասնաւորապէս սահմանամերձ Տաւուշում:

Ուստի անթոյլատրելի երեւոյթ է միութեանդ յարկի ներքոյ Հայր Սուրբի դիմաց ցուցաբերած անարգալից վերաբերմունքը, քանի որ քաղաքակիրթ մօտեցումը պահանջում է ազատ խօսքի իրաւունք եւ հանդուրժողականութիւն, որին դուք ականատես էք եղել տարբեր հանդիպումների ընթացքում, որտեղ հնչել են արտայայտութիւններ, որոնք համախոհ չեն եղել կառոյցիս սկզբունքներին:

Արդ եւս մէկ անգամ յայտնում ենք մեր վրդովմունքը եւ յստակօրէն շեշտաւորում, որ այլեւս նմանօրինակ անախորժ երեւոյթները չենք հանդուրժելու եւ կրկնւելու դէպքում կը դադարեցւի Միութեանդ հետ համագործակցութիւնը՝ համայնքային տարբեր աշխատանքներում:

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 09 Փետրւարի 2025;
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան

Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
սրբոց Ղեւոնդեանց, Տօն՝ Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն

Չորեքշաբթի 26 Փետրւարի 2025;
Տիտոս 1.12‐2.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.12‐20

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց` հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին

Ուրբաթ 28 Փետրւարի 2025;
Տիտոս 3.1‐15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.21‐30

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ