Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն թւականիս հինգշաբթի մայիսի 9-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

Համբարձումը քրիստոնէական կրօնը իմաստաւորող եւ արժեւորող կարեւորագոյն տօներից մէկն է, ընդ որում պարփակւում են յաւիտենական կեանքի գերագոյն եւ անխորտակելի յոյսը, Քրիստոսի երկրորդ գալստեան երաշխիքն ու մարմինների յարութեան ու երկնքի արքայութիւն մուտք գործելու բացարձակ ճշմարտութիւնը եւ Քրիստոսի իր հաւատացեալներին տւած լիարժէք խոստումների մեկնարկը:

Այս տօնի առիթով, հինգշաբթի առաւօտեան Թեհրանի եկեղեցիներում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ: Ս. Սարգիս եկեղեցում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Ս. Պատարագ մատուցեց Սրբազան Հօր հրաւէրով քաղաքս գտնւող՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Հայր Սուրբը իր քարոզի սկզբում, անդրադառնալով Համբարձման տօնի խորհրդին ասաց, որ Մեր Տէր Յիսուս Քրիստոսը Իր հրաշափառ Յարութիւնից յետոյ 40-օրերի ընթացքին ինչպէս Աւետարանն է վկայում անգամներ յայտնւեց իր առաքեալներին, ամրապնդեց նրանց հաւատքը, նրանց հետ քանի անգամ սեղան նստելով, հաստատեց իր մարմնական յարութիւնը։ Իր առաքեալներին ուսուցանեց Աստծու արքայութեան՝ եկեղեցու երկրի վրայ հաստատման կանոնները եւ վերջապէս նրանց աւետեց Սուրբ Հոգու գալուստը, որով պիտի զօրանային եւ դառնային Նրա վկաները աշխարհի բոլոր ծայրերում։ Նա յաւելեց, որ առաքեալներին իր խաչի ճամբով անցկացնելով Բեթանիա հասցրեց եւ ապա Ձիթենեաց լեռ, որտեղից նա երկինք համբարձաւ, որպէսզի նրանց ապացուցի թէ Նա նոյն այն Յիսուսն է որ տառապանքների ճամբից ու խաչելութիւնից յետոյ յաղթել է մահւան ու կրկին վերադառնում է իր փառքին որ ունէր աշխարհի ատեղծագործութիւնից առաջ ու այսպէս փարատելով նրանց վախն ու յուսահատութիւնը յոյսի եւ ուրախութեան վերածեց։

Հայր Սուրբն իր քարոզի միւս բաժնում ասաց, որ Քրիստոսը իր Համբարձմամբ հաստատեց իր Աստւածութիւնն ու ամէնուրէքութիւնը եւ փարատեց տարածութեան սահմանափակումները, լինելով բոլոր նրանց հետ, որոնք Իր անունով են աղօթում եւ հաւաքւում։ Նա նաեւ յաւելեց, որ Քրիստոսը երկինք համբարձւեց ու երկնային խորան մտաւ, որպէսզի իր մարմինն ու արիւնը, որպէս կատարեալ զոհ մատուցելով Հայր Աստծուն լինի քաւութիւն եւ թողութիւն մեղաց ու նաեւ արագահաս բոլոր նրանց համար, որ Նրա անուն են կանչում ու փրկութիւն եւ բժշկութիւն են հայցում Նրանից։ Հայր Սուրբը ակնարկեց այն իրողութեան, որ երկնաքաղաքացին այն է, որ կատարում է Քրիստոսի կամքը ու իրեն պիտի զգայ Աստծու մշտնջենական ներկայութեան մէջ։

Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան աւարտին տեղի ունեցաւ համահաւաք ի զօրակցութիւն Տաւուշի Թեմի Առաջնորդ Բագրատ Ս. Արք. Գալստանեանի եւ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման երթին, որի առիթով իր խօսքը փոխանցեց «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը: Նա իր արտայայտութիւններում ընդգծեց, որ հայ ժողովրդի թշնամին միայն մէկ նպատակ է հետապնդում բզկտել, մասնատել ու կազմաքանդել Հայոց Պետականութիւնը ու թողնել մի բուռ Հայաստան, որը իր գոյութեամբ կախւած է լինելու նրանից, հետեւաբար եթէ այսօր ընկրկենք եւ յանձնւենք, վաղը չի լինելու Հայոց Պետականութիւն ու ինքնիշխան Հայաստան, եւ, բնականաբար չի կարող գոյատեւել նաեւ Սփիւռքը, ուստի պէտք է հաւատալ եւ պատրաստ լինել յամառ պայքարի մինչեւ արձանագրենք յաղթանակ ու վերականգնենք մեր ոտնտակ տրւած արժանապատւութիւնը:

Ապա յանուն հայ յանձնառու երիտասարդի իր խօսքը փոխանցեց պատանի Դաւիթ Շահնազարեանը, իր խօսքի մէջ նա նշեց. «Այսօր վտանգւած է մեր հայրենիքը: Մենք, մեր պարտքն ենք համարում միանալ մեր հայրենիքի պաշտպանութեան համար ձեւաւորւած շարժմանը»:

Եզրափակիչ խօսքը փոխանցեց Թեմիս Առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Իր ելոյթի ընթացքում Սրբազանն ընդգծեց, որ երանի հնարաւոր լինէր հայ ժողովրդի պատմութեան ժամացոյցի սլաքները վերադարձնել այն օրւայն, երբ ազատագրւեց փառապանծ Շուշին եւ յուզումով յիշեց այն օրերը, երբ Մայիսի 9-ին հայ ժողովրդի զաւակները Շուշիում հպարտօրէն տօնում էին Շուշիի ազատագրումը, եւ ասում էին, որ պիտի գայ այն օրը երբ հայ ժողովուրդը պէտք է նշի ամբողջական Հայաստանի ձեւաւորման տօնը: Սրբազան Հայրն ընդգծեց, որ Արցախը հայ ժողովրդի հոգում անմահացած է, եւ ոչ ոք չի կարող այն հանել հայ ժողովրդի սրտից: Նա կարեւորեց հայ ժողովրդի հաւատարմութիւնը Հայրենիքին եւ ազգային ու հոգեւոր արժէքներին եւ նշեց, որ պիտի գայ մի օր երբ մենք կրկին ազատագրենք մեր Շուշին եւ նւիրագործենք Արցախը:

Սրբազան Հայրը ապա ժողովրդին հրաւիրեց մէկ րոպէ լռութեամբ յարգել մեր նահատակների յիշատակը: Ապա եկեղեցու բակում ժողովուրդը մասնակից դարձաւ համահաւաքին եւ իր զօրակցութիւնը յայտենեց Տաւուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արք. Գալստանեանին եւ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժմանը:

Կրօնական արարողութեանը եւ համահաւաքին ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը եւ դիւանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը եւ անդամներ, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ, երիտասարդներ եւ հայրենակիցներ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Տօն՝ Երեմիա մարգարէի

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Տօն Սրբոց առաքելոցն՝Թովմայի, Յակոբայ, եւ Շմաւոնի

Երկուշաբթի 02 Սեպտեմբերի 2024;
Յիշատակ Ս. Ստեփանոս Ուլնեցու եւ ԳոհարինԷ, Ծամիդես, Տիւքիկոս եւ Ռատիկոս վկաների

Հինգշաբթի 05 Սեպտեմբերի 2024;
Տօն՝ Յովհաննու Կարապետի, եւ Արդար Յոբի

Շաբաթ 07 Սեպտեմբերի 2024;
Նիկիայի 318 Հայրապետներ

Կիրակի 08 Սեպտեմբերի 2024;
Տօն Սրբուհւոյ Աստւածածնի ծննդեան Աննայէ

Կիրակի 15 Սեպտեմբերի 2024;
Վերացման Սուրբ Խաչի

Երեքշաբթի 24 Սեպտեմբերի 2024;
Սուրբ կոյսեր Փեփրոնայի,Մարիանայի եւ Շուշանի՝ Մեծն Վարդանի դստեր յիշատակի օր

Շաբաթ 28 Սեպտեմբերի 2024;
Տօն Գէորգ զօրավարի

Կիրակի 29 Սեպտեմբերի 2024;
Տօն Վարագայ Սրբոյ Խաչի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 22 Օգոստոսի 2024;
Ե օր Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Ուրբաթ 23 Օգոստոսի 2024;
Զ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Շաբաթ 24 Օգոստոսի 2024;
Է օր Վերափոխման Երգ Երգոց 4.9‐15, 8.14։ Եսայի 7.10‐16։ Գաղատացիներ 3.29‐4.7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Կիրակի 25 Օգոստոսի 2024;
Բ կիր. զկնի Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Երկուշաբթի 26 Օգոստոսի 2024;
Թ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Երեքշաբթի 27 Օգոստոսի 2024;
Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի` ծնողաց Ս. Աստուածածնի եւ Կանանցն Իւղաբերից Իմաստութիւն Սողոմոնի 9.9‐10.2։ ԵՍԹԵՐ 10.4‐9։ ՅՈՒԴԻԹ 15.8‐16.4։ Եփեսացիներ 1.3‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 1.17‐21։

Չորեքշաբթի 28 Օգոստոսի 2024;
Պահք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 15:58-16-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.10‐20։

Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Սրբոյն Երեմիայի մարգարէին Երեմիա 1.1‐10, 38.1‐13։ Բ ՊԵՏՐՈՍ 2.9‐22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.16‐18։

Ուրբաթ 30 Օգոստոսի 2024;
Պահք Ա Կորնթացիներ 16.12‐24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.26‐34։

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Սրբոց առաքելոցն Թովմայի, Յակովբայ եւ Շմաւոնի Իմաստութիւն Սողոմոնի 9.13-10.3։ Միքիա 7.18-20։ Ա Կորնթացիներ 12.28-13.3։ Յհ. 20.24-31։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ