Խոր ցաւով եւ դառը կսկիծով տեղեկացանք օդային վթարի մասին, որին զոհ գնացին երկրի նախագահ Այաթօլլահ Սեյէդ Էբրահիմ Ռէյիսին եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը:
Մի նախագահ, որ իր առաքելութեան ճանապարհին նահատակւեցաւ եւ այնպէս որ Ղուրանը կասէ «Մի համարէք Աստծու ճանապարհին սպանւածները՝ մեռեալներ, նրանք կենդանի են եւ Աստծու ողորմածութեան արժանի»:
Հայ համայնքը խորապէս ցաւակցում է Իրանի Յեղափոխութեան Հոգեւոր Առաջնորդ Այաթօլլահ Խամենէյիին, Իրանի սիրելի ժողովրդին եւ ուղղաթիռի վթարին զոհ գնացած նահատակների ընտանիքներին:
Աղօթում եւ մաղթում ենք նահատակների հոգիներին խաղաղութիւն եւ նրանց ընտանիքներին մխիթարութիւն եւ սիրելի Իրանին առաւել խաղաղութիւն:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ