Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՐԱՆՈՒՄ ԿՐՕՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՅԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ Ի. ԻՍԼ. ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԻՄԱՄ ԽՈՄԷՅՆԻԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Երեքշաբթի, 28 մայիս 2024 թւականին, Ի. Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 35-րդ տարելիցի առիթով, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչները, իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Հանգուցեալի դամբարանում:

Այդ առիթով Թեհրանի հայոց թեմից, իրենց մասնակցութիւնն էին բերել Արժ․ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Արժ․ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը, Արժ․ Տ․ Վրթանէս քհնյ. Բաբախանեանը, Հայ Աւետարանական եկեղեցու Հոգեւոր Հովիւ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեան եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները:

Ծրագրի ընթացքում Կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, առանձին հանդիպում ունեցան Սէյէդ Հասան Խոմէյնիի հետ եւ իրենց համայնքի անունից խօսք փոխանցեցին:

Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի անունից, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը խօսքը փոխանցեց ըստ հետեւեալի՝

Այս տարի լրանում է Իրանի Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 35-րդ տարելիցը:
Իմամ Խոմէյնին, որպէս խոնարհ հոգեւորական, խոհեմ եւ իր հաստատակամ բնաւորութեամբ՝ Իրանի ազնւական ժողովրդի սրտերը նւաճած, եւ որպէս աչալուրջ կրօնական առաջնորդ, բողոքելով Ժամանակի քաղաքական ռեժիմի կողմից Իրանի ժողովրդի արժանապատւութիւնն ու իրաւունքները ոտնահարած կապիտուլացիայի օրէնքի դէմ, արդար պայքարն սկսեց իր յայտնի «Ով Իրան, ես սգում եմ քեզ» ելույթով։ Կոչն ընդունւեց Իրանի արդար ժողովրդի կողմից եւ սկսեց Իսլամական յեղափոխական շարժումը, որը փորձեցին ճնշել, սակայն ոչ ուժը, ոչ բանտարկութիւնը եւ ոչ էլ աքսորը չկարողացան յաղթահարել այն եւ ազնւական ժողովրդի օգնութեամբ խարխլւեց հին ռեժիմի թոյլ հիմքերը։
Իմամը յաղթեց, քանի որ նրա շարժման հիմքը ժողովուրդն էր: Նա յաղթահարեց ժամանակի ռեժիմը եւ այն տիրող գաղափարախօսութիւնը, քանի որ Նրա գաղափարախօսութիւնն ու աշխարհայացքը հիմնւած էին կրօնական ճշմարտութիւնների եւ անհերքելի մարդկային ու բարոյական արժէքների վրայ։
Այսօր լուսահոգի Իմամի ուղին է շարունակում Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդ Այաթուլլահ Ալի Խամենէին, ով իմաստուն, խիզախ ու յեղափոխական առաջնորդ է, որն իր իմաստնութեամբ ու անվերապահ յանձնառութեամբ առաջնորդում է Իրանի ժողովրդին ու հայրենիքը։
Նա նաեւ անդրադարձաւ հայ ժողովրդի ու միւս կրօնների նկատմամբ ունեցած բարիացակամ բնաւորութեանը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ