Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՆՇԵՑ ՀԱՅՈՑ ՏՕՆԵՐԻ ՏՕՆԸ՝ ՄԱՅԻՍԻ 28-Ը



Հայոց Տօների տօն Մայիսի 28-ի եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 106-րդ տարեդարձի առիթով, գեղարւեստական-բանախօսական միջոցառումներ տեղի ունեցան Հ. Մ. «Սիփան» եւ Հ. Մ. «Սարդարապատ» միութիւններում:

Մայիսի 28-ի երեկոյեան Հ. Մ. «Սիփան» միութեան նախաձեռնութեամբ, միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում, բանախօսական-գեղարւեստական յայտագրով յագեցած ծրագիր իրականացաւ: Բացման խօսքով, միութեան անունից արտայայտւեց Քարմէն Չհարմահալին: Միջոցառմանը բանախօսութեամբ հանդէս եկաւ «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը՝ անդրադառնալով հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան լինելութեան գործում Մայիսեան յաղթանակի առանցքային նշանակութեանը եւ Հայաաստանի ներկայի ճգնաժամային պայմաններին, որոնք Սարդարապատից 106 տարի անց, Հայոց Պետականութեանը կրկին կանգնեցրել է գոյութենական բնոյթի լրջագոյն մարտահրաւէրի առջեւ:

Եզրափակիչ խօսքը վերապահւած էր Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանին: Հայր Սուրբը ընդգծեց, որ հակառակ հայրենիքի մէջ տեղի ունեցող իրադարձութիւններին, մենք յոյս ունենք, քանի որ հայ ժողովուրդը իր նկարագրով յոյսի ժողովուրդ է: Ծրագրին մաս էր կազմում պատմական տեսաֆիլմերի ցուցադրութիւն, ասմունքային եւ պարային կատարումներ եւ ազգային-յեղափոխական երգեր՝ կենդանի նւագակցութեամբ:

Մայիսեան յաղթանակների 106-ամեակը նշւեց նաեւ Հ. Մ. «Սարդարապատ» միութեան յարկի տակ, մայիսի 27-ի երեկոյեան: Միջոցառման բացման խօսքը փոխանցեց Արփա Քարամեանը: Միջոցառումը յագեցած էր գեղարւեստական-բանախօսական յայտագրով: Օրւայ բանախօս էր հրաւիրւել «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը: Իր ելոյթում նա նշեց, որ 1918 թւականին մոխիրների միջից վեր յառնեց հայ ժողովուրդը եւ կերտեց Հայաստանի Անկախ Հանրապետութիւնը, որն արդիւնքն էր ազգային ու հոգեւոր ղեկավարութեան եւ հայ ժողովրդի միասնականութեան: Բանախօսը համեմատական եզրեր անցակցրեց Հայաստանի ներկայ ճգնաժամային իրավիճակի եւ 1918 թւականի Մայիսեան յաղթանակի օրերի միջեւ, եւ կարեւորեց այսօր հայ հոգեւորականութեան ի դէմս Բագրատ Սրբազանի խիզախ քայելերը յանուն Հայրենիքի: Միջոցառման եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանն, ընդգծելով, որ Մայիսի 28-ը յոյսի թւական է. «Այսօր մենք շատ բաներ կը տեսնենք հայրենիքի մէջ, որոնք կը փորձեն հայրենիքի մէջ կտրել մեր յոյսերը, սակայն մենք, որպէս քրիստոնեաներ յուսախաբութիւն կը ճանաչենք, բայց յուսահատութիւն չենք ճանաչել»,- ասաց նա:

Նշենք, որ Մայիսեան յաղթանակի միջոցառումները շարունակւելու են.
-Հինգշաբթի՝ մայիսի 30-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ, միութեան «Արցախ» սրահում, երեկոյեան ժամը 19:00-ին:
-Նոյն օրը Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ միութեան «Յովհ. Թումանեան» սրահում, երեկոյեան ժամը 19:00-ին,
-Իսկ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան նախաձեռնութեամբ, միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում երեկոյեան ժամը 20:00-ին:
-Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ ուրբաթ՝ մայիսի 31-ին երեկոյեան ժամը 16:00-ից «Արարատ» մարզաւանում տեղի ունենալու դաշտահանդէս, նշելու Մայիսեան յաղթանակի տօնակատարութիւնը:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 09 Փետրւարի 2025;
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան

Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 16 Փետրւարի 2025;
Եսայի 63.7-18, Բ Տիմոթէոս 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.22-32

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց, Իմաստութիւն Սողոմոնի 6.12‐21։ Եսայի 18.7‐19.7։ Բ Կորնթացիներ 4.10‐5.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.1‐4։

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
սրբոց Ղեւոնդեանց, Տօն՝ Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ