Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Տօների տօն Մայիսի 28-ի 106-րդ տարեդարձը նշւեց Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան յարկի ներքոյ

Տօների տօն Մայիսի 28-ի առիթով տօնակատարութիւնը նշւեց մայիսի 30-ին, Զէյթուն քաղաքամասի Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում, նախաձեռնութեամբ միութեան Արւեստից բաժանմունքի եւ Գրական խմբի:

Ծրագիրը յագեցած էր բանախօսութեամբ եւ գեղարւեստական կատարումներով:
Օրւայ բանախօս էր հրաւիրւել «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը: Գեղարւեստական յայտագիրը յագեցած էր միութեան յարկի տակ ասմունքի դասարանների մասնակցած երեխաների ասմունքային կատարումներով, մեներգերով, պամական տեսաֆիլմերի ցուցադրութեամբ, ջութակի կատարումով եւ միութեան «Նայիրի» պարախմաբի սաների կատարմամբ:

Օրւայ բանախօսը համապարփակ գծերով անդրադարձաւ մայիսեան յաղթանակի քաղաքական, բարոյական ու հոգեբանական անժխտելի դերակատարութեանը հայ ժողովրդի եւ Հայաստան աշխարհի, որպէս Հանրապետութիւն գոյատեւման գործում եւ խօսեց ՀՀ ներկայի իշխանութիւնների հայրենակործան ընթացքի եւ Սրբազան պայքարի շուրջ միաւորւելու անհրաժեշտութեան մասին: Եզրափակիչ խօսքը վերապահւած էր Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանին, ով փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի յղած պատգամը: Իսկ վերջում բեմը ողողւեց միութեան տարբեր միաւորների փոքրիկներով, որոնք հագել էին հայկական տարազներ եւ կրում էին Հայաստանի եւ Արցախի եռագոյն դրօշները:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 09 Փետրւարի 2025;
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան

Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն՝ Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդու Մարտիրոսի

Կիրակի 16 Փետրւարի 2025;
Եսայի 63.7-18, Բ Տիմոթէոս 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.22-32

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց, Իմաստութիւն Սողոմոնի 6.12‐21։ Եսայի 18.7‐19.7։ Բ Կորնթացիներ 4.10‐5.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.1‐4։

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ