Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ՝ ԴՈՒԼԱԲԻ ՀԱՅՈՑ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆՈՒՄ

Հինգշաբթի, 30 Մայիս 2024 թւականին, Ս. Յովհաննէս Մկրտչի տօնի առիթով Դուլաբի հայոց գերեզմանատնում յիշատակւեց համանուն մատռան տօնը եւ Ս. եւ Անմահ Պատարագին յաջորդեց Հոգեհանգստեան կարգը՝ Դուլաբ գերեզմանատնում թաղւած ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:

Պատարագիչն էր Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը իսկ Կրօնական արարողութեանը ներկայ էին Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ պրն. Հայկազ Շիրւանեանը եւ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը, Արժ. Քահանայ հայրեր՝ Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը եւ Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, դպրաց դասը եւ հաւատացեալ ժողովուրդ:

Հայր Սուրբը օրւան պատշաճ իր խօսքն սկսեց անդրադառնալով Ս. Յովհաննէս Մկրտչին՝ բնաբան ունենալով Սուրբի երկու անւանումները ասաց.-«Ս. Յովհաննէս Մկրտիչը Նոր Կտակարանի մէջ Քրիստոսի մասին առաջին քարոզողն է եւ Հին կտակարանի մէջ միակ մարգարէն է, որի մասին մարգարէութիւնը յիշւած է: Սուրբն ունի երկու անւանումներ՝ Մկրտիչ անւամբ է կոչւած, որովհետեւ Աստծու կողմից ստացած է կոչում՝ ապաշխարութեամբ մկրտութիւն կատարելու եւ Կարապետ անւանումը, որը նշանակում է առաջնորդ կամ ճամբայ բացող եւ Ս. Յովհաննէսը այս անունով է կոչւած, քանի որ ինքը եղաւ Քրիստոսի աշխարհ գալուստի ճամբան պատրաստողը՝ ինչպէս Եսայի մարգարէն կասէ.-«Անապատին մէջ աղաղակողին ձայնը կ՚ըսէ.– Տիրոջ ճամբան պատրաստեցէք, հարթեցէ՛ք անոր շաւիղները»»։ Հայր Սուրբն այս երկու անւանումներին աւելացրեց երրորդ անունը՝ խոստովանահայր: Նա ասաց.-«Արդար է այս կոչումը, որովհետեւ Ս. Յովհաննէս նոր կտակարանի ժողովրդի առաջին խոստովանահայրն է»: Նա յաւելեց.-«Ս. Յովհաննէս Մկրտիչը հրաշքով ծնւած էր: Նա ընտրել էր անապատական կեանք եւ չէր սիրում արտաքին զարդերը: Նա խստակրօն անապատական էր, օրէնքի բծախնդիր պաշտօնեայ եւ առաքինութիւններով զարդարւած մեծ մարգարէ: Սուրբ Յովհաննէսի գլխաւոր նիւթը, որի մասին կը քարոզէր ապաշխարութիւնն էր: Նա կասէր.-«Ապաշխարեցէք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցած է»: Այս խօսքով սուրբը կուզէ ասել, որ մեր ապաշխարութեաբ մենք երկնքի արքայութիւնը չէ որ կը մօտեցնենք մեզի, այլ մենք է որ կը մօտենանք երկնքի արքայութեան»:
Հայր Սուրբն իր քարոզի աւարտին հաւատացեալ ժողովրդին ապաշխարութեան հրաւիրելով յայտնեց, որ ապաշխարութիւնը կեանքի ընթացք է: Ապաշխարել նշանակում է մեղքերը զղջալ, խոստովանել եւ մեր կեանքը փոխել եւ այսպէս մենք կարժանանանք Աստծու ողորմութեան, սիրոյն եւ գթութեան եւ կստանանք խոնարհութիւն եւ ներքին մաքրութիւն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 19 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան Առաջին կիրակի

Երկուշաբթի 20 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի

Երեքշաբթի 21 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Չորեքշաբթի 22 Յունւարի 2025;
Ա Տմ 2։8-3։13, Յվհ 2։12-22

Հինգշաբթի 23 Յունւարի 2025;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Ուրբաթ 24 Յունւարի 2025;
Ա Տիմ,2։3-14,Յվհ 5։31-47

Շաբաթ 25 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 26 Յունւարի 2025;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 27 Յունւարի 2025;
Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Երեքշաբթի 28 Յունւարի 2025;
Սրբոցն Անդրէի զօրավարի եւ բանակի նորին, եւ վկայիցն՝ Կալինիկոսի եւ Դոմետեայ։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ