Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼ. ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԻՄԱՄ ԽՈՄԷՅՆԻԻ ՄԱՀՒԱՆ 35-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ

Ուրբաթ, 31 մայիս 2024 թւականին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, հովանաւութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի տեղի ունեցաւ յիշատակի արարողութիւն Ի. Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 35-րդ տարելիցի առիթով:

Կրօնական արարողութեան պատարագիչն էր Արժ․ Տ․ Արիստակէս քհնյ. Շահմիրեանը: Քահանայ Հայրն իր քարոզի ընթացքում անդրադառնալով հանգուցեալ Իմամ Խոմէյնիի անհատականութեանը ընդգծեց որ Նա իր երկրում հոգեւոր կուրութիւն տեսնելով ընդվզեց եւ պայքարի դաշտ իջնելով, հաւատքի լոյսը սփռեց ամբողջ երկրում։

Արարողութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ ատենադպիր Հայրիկ Աղանեանը, հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 35-րդ տարելիցը նշող կենտրոնական շտաբի կրօնական փոքրամասնութիւններին յանձնախմբի պատասխանատու Մոհամմադ Ռեզա Մովահեդին, Իրան-Իրաք Պարտադրեալ Պատերազմի Հայ Նահատակների եւ Անձնուրացների Արժէքների Պահպանման յանձնախմբի ներկայացուցիչները եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

Յաւարտ կրօնական արարողութեան, ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպւել էր հանդիպում, որի ընթացքում Մոհամմադ Ռեզա Մովահեդին կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի ժողովրդի միասնականութեանը եւ իր գնահատանքը յայտնեց իրանահայութեանը, ազգային իշխանութեանը եւ Սրբազան Հօրը, որ միշտ իրենց համագործակցութիւնն են ցուցաբերել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 19 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան Առաջին կիրակի

Երկուշաբթի 20 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի

Երեքշաբթի 21 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Չորեքշաբթի 22 Յունւարի 2025;
Ա Տմ 2։8-3։13, Յվհ 2։12-22

Հինգշաբթի 23 Յունւարի 2025;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Ուրբաթ 24 Յունւարի 2025;
Ա Տիմ,2։3-14,Յվհ 5։31-47

Շաբաթ 25 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 26 Յունւարի 2025;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 27 Յունւարի 2025;
Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Երեքշաբթի 28 Յունւարի 2025;
Սրբոցն Անդրէի զօրավարի եւ բանակի նորին, եւ վկայիցն՝ Կալինիկոսի եւ Դոմետեայ։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ