Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հ. Մ. «Սիփան» միութեան նախաձեռնութեամբ նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 106-րդ տարեդարձը

Հայոց Տօների տօն Մայիսի 28-ի եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 106-րդ տարեդարձի առիթով, գեղարւեստական-բանախօսական միջոցառում տեղի ունեցան Հ. Մ. «Սիփան» միութիւնում:

Մայիսի 28-ի երեկոյեան «Սասուն» քաղաքամասում, Հ. Մ. «Սիփան» միութեան նախաձեռնութեամբ, միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում, բանախօսական-գեղարւեստական յայտագրով յագեցած ծրագիր իրականացաւ:

Միջոցառումը մեկնարկեց Իրանի եւ Հայաստանի պետական օրհներգերով:
Բացման խօսքով, միութեան անունից արտայայտւեց Քարմէն Չհարմահալին: Իր ելոյթի ընթացքում անդրադառնալով մայիսեան յաղթանակի պատմական տւեալներին ընդգծեց. «Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետութեան հռչակման 106-րդ տարեդարձը: 1918 թւականին վիթխարի մարդկային ու տարածքային կորուստներից յետոյ հայ ժողովուրդը փաստացի մենակ էր, առանց իրական դաշնակիցների, սակայն համախմբւելով կարողացաւ դէմ գնալ թուրքական ագրեսիային եւ ջախջախելով թուրքական բանակի կանոնաւոր ստորաբաժանումները, Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիսլիսայի ճակատամարտերում եւ արժանապատաիւ իրաւունք ձեռք բերեց սեփական պետութիւն ունենալու»: Նա ընդգծեց Մայիսի 28-ի կարեւորութիւնը հայ ժողովրդի վերազարթօնքի գործում:

Միջոցառումը շարունակւեց Մայիսեան յաղթանակի օրերին պատմական տեսաֆիլմերի ցուցադրութեամբ: Բեմ հրաւիրեւց օրւայ բանախօս «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը՝ անդրադառնալով հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան լինելութեան գործում Մայիսեան յաղթանակի առանցքային նշանակութեանը եւ Հայաաստանի ներկայի ճգնաժամային պայմաններին, որոնք Սարդարապատից 106 տարի անց, Հայոց Պետականութեանը կրկին կանգնեցրել է գոյութենական բնոյթի լրջագոյն մարտահրաւէրի առջեւ: Իր ելոյթը նա այս տողերով սկսեց. «Մայիսի 28-ը ընդունւած է համարել Հայոց պատմութեան ամենայ ամենայ տօնը, Հայ ժողովդի տօների տօնը, որովհետեւ եթէ չլինէր Մայիսի 28-ը, եթէ չլինէր Սարդարապատը, Բաշ Ապարանը եւ Ղարաքիսլիսան, եթէ չլինէին երեք շաբաթ թուրքական դիւիզիաների դէմ շարունակւած մարտերը, որը գագաթնակէտին հասաւ Մայիսի 21-ին եւ աւարտւեց մայիսի 26-ին Սարդարապատի եւ Բաշ Ապարանի յաղթանակով, քարտէզի վրայ գոյութիւն չէր ունենալ Հայաստան անունով երկիր»:

Բանախօսը իր ելոյթի ընթացքում ցաւով անդրադարձաւ այն հանգամանքին որ սկսած 2020 թւականից մինչ այսօր, մի տեսակ ցաւով ենք հնչում տօն բառը, քանի որ Հայաստանը յանձինս իր գործող իշխանութեան կանգնած է գոյութենական խնդրի դիմաց եւ ամէն օր Հայաստան աշխարհի մի մասը մի տարածքը այսպէս թէ այնպէս յանձնւում է մեր թշնամուն, ոտնատակ տալով հայ ժողովրդի արժանապատւութիւնը: Բանախօսը Հայաստանի գոյութենական խնդրի դիմաց կանգնելու առումով համենատական եզրեր անցկացրեց 1918 թւականի եւ ներկայի միջեւ եւ ընդգծեց, որ 1918 թւականին հայ ժողովուրդը յանձինս մեր պետականութեն ռահւիրա Արամ Մանուկեանի համախմբւեց Հայաստան աշխարհի գոյութիւնը պահպանելու իխնդիր, սակայն այսօր ՀՀ գործող իշխանութիւնները նւիրաբերում են Հայաստանի տարածքները թշնամուն: Նա մէկառ մէկ յիշատակեց այն ազգադաւ քայլերը որոնց միջոցով ՀՀ գործող իշխանութիւնը փորձում է խաչ քաշել հայ ժողովրդի պատմական անցեալի, հայ ժողովրդի գոյութեան ամենակարեւոր հաւատալիքների վրայ, եւ ընթանում թշնամու թելադրանքով եւ ոչ թէ հայ ժողովրդի շահերի գծով: Նա իր խօսքը աւարտեց Սիմոն Վրացեանի հետեւեալ խօսքով. «Վարչաձեւերը ժամանակաւոր երեւոյթներ են: Ժամանակաւոր են վարիչները:
Յաւերժական են ազգերն ու հայրենիքները՝ հայրենի հողի վրայ նստած ժողովուրդները:
Յաւերժական է ազատատենչ հայ ժողովուրդը, որ մահւամբ մահը կոխկռտելով՝ կերտեց հայրենիքի անկախութիւնը»:

Միջոցառմանը պարային առանձին կատարումներով հանդէս եկան Կարինէ Մանուչերեանի ղեկավարութեամբ «Ակունք» պարային համոյթի եւ միութեան «Սիփան» պարախմբերի սաները, ասմունքով հանդէս եկաւ Վանէ Մակարեանը, իսկ ազգագրական երգերի կատարմամբ եւ կենդանի երաժշտութեամբ ելոյթ ունեցաւ «Soul Dust»խումբը:

Եզրափակիչ խօսքը վերապահւած էր Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանին: Իր ելոյթի ընթացքում Հայր Սուրբը նախ փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ողջոյնները եւ ընդգծեց, որ հակառակ հայրենիքի մէջ տեղի ունեցող իրադարձութիւններին, մենք յոյս ունենք, քանի որ հայ ժողովուրդը իր նկարագրով յոյսի ժողովուրդ է եւ նշեց, որ այն ազգը որ կը յուսահատւի, չի կարող գոյատեւել: Հայր Սուրբը նշեց, որ Մայիսի 28-ը յոյսի թւական է, քանզի Հայոց Ցեղասպանութիւնից երեք տարի անց տառապած հայ ժողովուրդը չյուսահատւեց: Արամ Մանուկեանը եւ Գէորգ 5-րդ Սուրենեանց կաթողիկոսը հայ ժողովրդին յիշեցրին որ յոյսը հայ ժողովրդի նկարագրի մաս է կազմում եւ այդ յոյսով հայ ժողովուրդը կերտեց իր ազատ ու անկախ Հանրապետութիւնը: Նա նշեց, որ այսօր եւս հայ ժողովուրդը ունի իր հերոսները որոնք պէտք է դէմ գնան վասակներին, մեզ աւանդ թողնելով արժանապատիւ հայրենիք:

Միջոցառմանը իրենց մասնակցութիւնն էին բերել, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան, եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը, «ԱԼԻՔ» հաստատութիւնից Ալեքս Կարապետեանը, ազգային իշխանութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, քահանայ հայրեր եւ հայրենակիցներ:

Լուրը՝ «Ալիք»-ից
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Տօն՝ Երեմիա մարգարէի

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Տօն Սրբոց առաքելոցն՝Թովմայի, Յակոբայ, եւ Շմաւոնի

Երկուշաբթի 02 Սեպտեմբերի 2024;
Յիշատակ Ս. Ստեփանոս Ուլնեցու եւ ԳոհարինԷ, Ծամիդես, Տիւքիկոս եւ Ռատիկոս վկաների

Հինգշաբթի 05 Սեպտեմբերի 2024;
Տօն՝ Յովհաննու Կարապետի, եւ Արդար Յոբի

Շաբաթ 07 Սեպտեմբերի 2024;
Նիկիայի 318 Հայրապետներ

Կիրակի 08 Սեպտեմբերի 2024;
Տօն Սրբուհւոյ Աստւածածնի ծննդեան Աննայէ

Կիրակի 15 Սեպտեմբերի 2024;
Վերացման Սուրբ Խաչի

Երեքշաբթի 24 Սեպտեմբերի 2024;
Սուրբ կոյսեր Փեփրոնայի,Մարիանայի եւ Շուշանի՝ Մեծն Վարդանի դստեր յիշատակի օր

Շաբաթ 28 Սեպտեմբերի 2024;
Տօն Գէորգ զօրավարի

Կիրակի 29 Սեպտեմբերի 2024;
Տօն Վարագայ Սրբոյ Խաչի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 22 Օգոստոսի 2024;
Ե օր Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Ուրբաթ 23 Օգոստոսի 2024;
Զ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Շաբաթ 24 Օգոստոսի 2024;
Է օր Վերափոխման Երգ Երգոց 4.9‐15, 8.14։ Եսայի 7.10‐16։ Գաղատացիներ 3.29‐4.7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Կիրակի 25 Օգոստոսի 2024;
Բ կիր. զկնի Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Երկուշաբթի 26 Օգոստոսի 2024;
Թ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Երեքշաբթի 27 Օգոստոսի 2024;
Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի` ծնողաց Ս. Աստուածածնի եւ Կանանցն Իւղաբերից Իմաստութիւն Սողոմոնի 9.9‐10.2։ ԵՍԹԵՐ 10.4‐9։ ՅՈՒԴԻԹ 15.8‐16.4։ Եփեսացիներ 1.3‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 1.17‐21։

Չորեքշաբթի 28 Օգոստոսի 2024;
Պահք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 15:58-16-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.10‐20։

Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Սրբոյն Երեմիայի մարգարէին Երեմիա 1.1‐10, 38.1‐13։ Բ ՊԵՏՐՈՍ 2.9‐22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.16‐18։

Ուրբաթ 30 Օգոստոսի 2024;
Պահք Ա Կորնթացիներ 16.12‐24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.26‐34։

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Սրբոց առաքելոցն Թովմայի, Յակովբայ եւ Շմաւոնի Իմաստութիւն Սողոմոնի 9.13-10.3։ Միքիա 7.18-20։ Ա Կորնթացիներ 12.28-13.3։ Յհ. 20.24-31։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ