Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի անունից, խստօրէն դատապարտում ենք յունիսի 12-ին «Տաւուշը յանուն Հայրենիքի» ազգային ու հայրենապաշտպան մղումներով կեանքի կոչւած ժողովրդային շարժման մասնակիցների ու խաղաղ ցուցարարների նկատմամբ իրաւապահ մարմինների եւ ոստիկանութեան կողմից կիրառւած անհամաչափ եւ դաժան գործողութիւնները:
Երիցս դատապարտելի է նաեւ սեփական ժողովրդի արդար պահանջի դէմ ճնշման եւ բռնութիւններ հրահանգող իշխանութիւնների Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը խաթարող եւ հայ ժողովրդի խաղաղ գոյութեան հանդէպ ծաւալւող գործողութիւնները:
Ուստի, Հայրենիքի համար ճակատագրական այս օրերին, մեր ձայնը միացնելով արիասիրտ հայորդիների արդար պահանջի ձայնին, կրկին մեր զօրակցութիւնն ենք յայտնում պահանջատիրական շարժմանը եւ Բագրատ Սրբազանին:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ