Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՃՐՏՊ. ՆՈՐԱՅՐ ԱՐԱՄԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀԵՏ

Չորեքշաբթի, 12 յունիս 2024 թւականին, Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան հովանաւորութեան ներքոյ աշխատող «Մարի Մանուկեան» դպրոցի հիմնադրման եւ գործունէութեան 50-ամեայ յոբելեանի առիթով, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը Թեհրանի Հակական Ընդհանուր միութեան յարկի ներքոյ հանդիպում ունեցաւ միութեան վարչութեան անդամների հետ:

Հանդիպման ընթացքում բարիգալստեան եւ շնորհակալական խօսքեր հնչեցին վարչութեան փոխնախագահ Վահէ Միրզաբէգեանի կողմից նաեւ կարճ հեռախօսային կապ հաստատւեց վարչութեան նախագահ Նժդէհ Մութաֆեանի հետ, ով ճամբորդութեան պատճառով ներկայ չէր հանդիպմանը:

Թեմական խորհրդի ատենապետը անդրադառնալով Հայկական Բարեգործական Ընդհ. միութեան հիմնադիրների որդեգրած արժէքներին ու առաքելութեանը, բարձր գնահատեց աւելի քան մէկ դար ծաւալւած ազգանպաստ գործունէութիւնը իսկ անդրադառնալով 1974 թւականին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան ժամանակի նախագահի բարերարութեամբ հիմնադրւած «Մարի Մանուկեան» դպրոցի 50-ամեայ անցած բազմաբեղում երթին, ընգծեց հայ եկեղեցու, հայ դպրոցի, հայ ընտանիքի եւ միութեան կարեւոր դերակատարութեանը, որոնք իբրեւ հայ համայնքների հիմնական սիւներ պէտք է աշխատեն ի խնդիր հայապահպանման եւ նոր սերնդի հայեցի դաստիարակութեան հիմնական առաքելութեան: Նա յոյս յատնեց, որ ՀԲԸՄ-ի հովանու ներքոյ համայնքում աշխատող «Նւարդ Գիւլբենգեան» եւ «Մարի Մանուկեան դպրոցները երկար տարիներ կանգուն կը շարունակեն իրենց աշխատանքը:

Թեհրանի Հայկական Բարեգործական Ընդհ. միութեան վարչութեան փոխնախագահ պրն. Վահէ Միրզաբէգեանը համապարփակ բացատրութեամբ ներկայացրեց միութեան աշխատանքները: Նա անդրադառնալով միութիւնների գլխաւոր նպատակին, որն է հայ երիտասարդութեան եւ մատաղ սերնդի ազգային առողջ դաստիարակութիւնը միաժամանակ կարեւորեց սկաուտական դաստիարակութիւնը, որն այդ ուղղութեամբ առաջարկութիւններ հնչեցին երիտասարդութեան ներգրաւման եւ աւելի ակտիւ մասնակցութեան համար:

Հանդիպման աւարտին Պրն. Նորայր Արամեանը բարձր գնահատեց Միութեան գործունէութիւնը, որն ընդմիշտ դրական ներդրում է ունեցել համայնքիս ազգային-հասարակական կեանքում եւ լաւագոյն մաղթանքներով յաջողութիւն մաղթեց ապագայ աշխատանքներին: Նա վերջում կարեւոր համարեց նման հանդիպումների կայացումը, որոնք աւելի են ամրացնում փոխհամագործակցութիւնները:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 07 Ապրիլի 2025;
7 ապրիլ, Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 12 Ապրիլի 2025;
12 ապրիլ Ղազարոսի յարութիւն

Կիրակի 13 Ապրիլի 2025;
13 ապրիլ, Ծաղկազարդ

Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
Աւագ Ուր. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 20 Ապրիլի 2025;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 21 Ապրիլի 2025;
Երկուշաբթի, Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 22 Ապրիլի 2025;
Երեքշաբթի,Գօր Զատիկի

Չորեքշաբթի 23 Ապրիլի 2025;
Դ օր Սուրբ Զատիկի,

Հինգշաբթի 24 Ապրիլի 2025;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 25 Ապրիլի 2025;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 26 Ապրիլի 2025;
Է օր Սուրբ Զատիկի

Կիրակի 27 Ապրիլի 2025;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ