Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Շաբաթ, 15 յունիս 2024 թւականին, Թեմական խորհրդի հրաւէրով, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում կայացաւ Թեհրանում աշխատող միութիւնների ատենապետների հետ:

Հանդիպման հիմնական օրակարգն առնչւած էր ազգային եւ կրօնական առիթներում ու տօնակատարութիւններում մասնակցութեան հետ կապւած հիմնահարցերին եւ մերօրեայ մարտահրաւէրներին, մասնաւորապէս ազգային ու հոգեւոր կեանքում երիտասարդութեան ներգրաւման շարժառիթ եւ հնարաւորութիւնների ստեղծման ժամանակակից ձեւաչափերի մշակման անհրաժեշտութեանը:

Հանդիպման սկզբին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը իր ատայայտութիւններում ընդգծեց միութիւնների ազգային դերակատարութիւնը եւ առաքելութիւնը, հայ պատանու եւ երիտասարդի հայեցի եւ ազգային առողջ դաստիարակութեան, ազգային ինքնութեան ոգու եւ մշակոյթի պահպանման նկատմամբ հետաքրքրութիւն եւ նախանձախնդրութիւն ստեղծելու, նաեւ աշխատանքներում միջամուխ դարձնելու գործընթացում:

Խորհրդակցութեան ընթացքին արծարծւեցին տեսակէտներ եւ առաջարկներ ապագայ ծրագրերի մշակման վերաբերեալ: Այս ուղղութեամբ ընդգծւեց նպատակասլաց եւ միաժամանակ ժամանակակից քայլեր ձեռնարկելու, համայնքիս ներկայ պայմաններին համապատասխան աշխատանքներ ծաւալելու եւ լուրջ կազմակերպւածութիւն, միասնական ու հաւաքական աշխատանք եւ հետեւողական գործընթաց ունենալու անհրաժեշտութիւնը:

Սոյն հանդիպման նաեւ ներկայ էր Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Ռաֆիկ Մելիսէթեանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 07 Ապրիլի 2025;
7 ապրիլ, Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 12 Ապրիլի 2025;
12 ապրիլ Ղազարոսի յարութիւն

Կիրակի 13 Ապրիլի 2025;
13 ապրիլ, Ծաղկազարդ

Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
Աւագ Ուր. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 20 Ապրիլի 2025;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 21 Ապրիլի 2025;
Երկուշաբթի, Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 22 Ապրիլի 2025;
Երեքշաբթի,Գօր Զատիկի

Չորեքշաբթի 23 Ապրիլի 2025;
Դ օր Սուրբ Զատիկի,

Հինգշաբթի 24 Ապրիլի 2025;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 25 Ապրիլի 2025;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 26 Ապրիլի 2025;
Է օր Սուրբ Զատիկի

Կիրակի 27 Ապրիլի 2025;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ