Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Խորհրդակցական հանդիպում՝ 8-րդ շրջանի կրթադաստիարակչական կենտրոնի պատասխանատուների հետ

Չորեքշաբթի, 19 յունիս 2024 թւականին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կայացաւ հանդիպում 8-րդ կրթադաստիարակչական կենտրոնի պատասխանատուների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին 8-րդ կրթադաստիարակչական կենտրոնի տնօրէն՝ պրն. Ամերէն, միջնակարգ օղակի պատասխանատու'պրն. Հասան Բէյգին եւ տարրական օղակի պատասխանատու՝ տկն. Բանիջամալին, Կրթական խորհրդից՝ ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, փոխատենապետ' Կարինէ Բալըքճեանը եւ նոյն խորհրդի անդամ՝ Խաչատուր Խաչատրեանը։

Ելնելով այն հանգամանքից, որ Թեհրանի 8-րդ կրթադաստիարակչական կենտրոնի հայեցողութեան տակ են գտնւում հայկական մեծ թւով դպրոցներ, յաճախ անհրաժեշտութիւն է առաջանում հանդիպումներ ունենալ կենտրոնի ներկայացուցիչների հետ, քննարկելով եւ լուծումներ գտնելով տարբեր հարցերի շուրջ։ Սոյն հանդիպմանը հիմնականում քննարկւեցին' հայոց դպրոցներին աշխատուժի տրամադրման եւ «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցին վերաբերող հարցեր։

Ատենապետ՝ Կարապետեանը ընդգծել է, որ շատ կարեւոր է, հայկական դպրոցներում, հանգստի կոչւող տեսուչների փոխարէն, նոր տեսուչների նշանակումը կատարւի բծախնդրօրէն եւ որոշ նկատառումներով, անհրաժեշտ է նոր նշանակւող տնօրէնները ծանօթ լինեն հայկական մշակոյթին, կրօնին եւ ազգային ու դրւածքին։

«Նայիրի-Սողոմոնեան» դպրոցը աւել աշխուժացնելու նպատակով՝ յառաջիկայում դպրոցում կը կայանայ հանդիպում՝ 8-րդ կրթադաստիարակչական կենտրոնի տնօրէն՝ պրն. Ամերէի, միջնակարգ օղակի պատասխանատու՝ պրն. Հասան Բէյգիի եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչների միջեւ, որտեղ աւելի խորքային եւ մանրամասնօրէն կը քննարկւեն դպրոցում տարբեր ծրագրեր կազմակերպելու եւ իրականացնելու հարցեր։

Հանդիպումն անցաւ մտերմիկ մթնոլորտում:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 19 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան Առաջին կիրակի

Երկուշաբթի 20 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի

Երեքշաբթի 21 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Չորեքշաբթի 22 Յունւարի 2025;
Ա Տմ 2։8-3։13, Յվհ 2։12-22

Հինգշաբթի 23 Յունւարի 2025;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Ուրբաթ 24 Յունւարի 2025;
Ա Տիմ,2։3-14,Յվհ 5։31-47

Շաբաթ 25 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 26 Յունւարի 2025;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 27 Յունւարի 2025;
Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Երեքշաբթի 28 Յունւարի 2025;
Սրբոցն Անդրէի զօրավարի եւ բանակի նորին, եւ վկայիցն՝ Կալինիկոսի եւ Դոմետեայ։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ