Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՆ ԸՆՏՐԵՑ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒ ՀԱՇՒԵՔՆՆԻՉ ՄԱՐՄԻՆ

Չորեքշաբթի, 10 յուլիս 2024 թւականին շարունակւեց Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի երրրորդ նիստը, որի հիմնական օրակարգը Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնն էր: Նիստին որին ներկայ էին աւելի քան 40 պատգամաւորներ, ներկայ էր Ներքին գործերի նախարարութեան կուսակցութիւնների եւ արհմիութիւնների 10-րդ յօդւածի յանձնաժողովի ներկայացուցիչ Մոհամմադզադէն:

Ըստ ժողովի օրակարգի եւ ընթացակարգի պատգամաւորները նախ առաջարկեցին Թեմական խորհրդի կազմի թեկնածուներին, որից յետոյ փակ գաղտնի քւէարութեամբ Թեմական խորհրդի անդամներ ընտրւեցին՝ Արմինէ Սէթխանեանը, Հարմիկ Աւետեանը, Անի Միրզախանեանը, Շահէն Յարութիւնեանը, Վարուժ Յովհաննիսեանը, Հայկ Տէր Մկրտչեանը, Հայրիկ Աղանեանը, Մհեր Օհանեանը, Դաւիթ Աբուլեանը, Ժորժ Հայրապետեանը եւ Արթին Շահբազեանը:

Ապա ներկայացւեց Հաշւեքննիչ մարմնի թեկնածուների անւանացանկը, եւ քանի որ անւանացանկը համահաւասար էր Հաշւեքննիչ մարմնի անձնակազմի թւի հետ, ըստ ՊԺ-ի դիւանի եւ Ներքին գործերի նախարարութեան ներկայացուցչի՝ պատգամաւորները բաց քւէարկութեամբ մէկ առ մէկ քւէարկեցին ներկայացւած թեկնածուներին: Նորընտիր Հաշւեքննիչ մարմնի անդամները ընտրւեցին՝ Ռիմա Ղարախանեանը, Էմին Ղահրամանեանը, Հերմինէ Արզումանեանը, Գիլդա Իսրայէլեանը, Լեւիկ Մահմուդեանը, Դերիկ Սեդրակ Արշակը, Առլեթ Իսկանդարեանը, Սուրիկ Քեշիշեանը եւ Կարօ Պետրոսեանը:

Ընտրութիւնից յետոյ շարունակւեց շրջանաւարտ Թեմական խորհրդի գործունէութեան քննարկումը: Պատգամաւորները կատարեցին ըստ էութեան արտայայտութիւններ եւ հարցումներ ուղղեցին շրջանաւարտ Թեմական խորհրդի ներկայացւած բարոյական եւ նիւթական զեկոյցի մասին:

Վերջում շրջանաւարտ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը համապարփակ բացատրութիւններ ներկայացրեց Թեմական խորհրդին կից մարմինների վերաբերեալ:

Ժողովը շարունակւելու է շաբաթ՝ յուլիսի 20-ին:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 09 Փետրւարի 2025;
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան

Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ Նախատօնակ Տեառնընդառաջի ՝Աւետարան Ըստ Ղուկասի2։22-40

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ,Տօն քառասնօրեայ գալստեանն Քրիստոսի ի Տաճարն եւ Բուն բարեկենդան

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն՝ Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդու Մարտիրոսի

Կիրակի 16 Փետրւարի 2025;
Եսայի 63.7-18, Բ Տիմոթէոս 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.22-32

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց, Իմաստութիւն Սողոմոնի 6.12‐21։ Եսայի 18.7‐19.7։ Բ Կորնթացիներ 4.10‐5.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.1‐4։

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ