Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. ԽԱՉՎԵՐԱՑ ՏՕՆԻ ԵՐԵԿՈՅԵԱՆ ՊԱՏԱՐԱԳՆ ՈՒ ԱՆԴԱՍՏԱՆ ԹԱՓՈՐԸ Ս. ԽԱՉ ՄԱՏՈՒՌԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ

Կիրակի, 15 սեպտեմբեր 2024 թւականին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց համաքրիստոնէական Սուրբ Խաչվերացի տօնը։ Այս տօնը հինգ տաղաւար տօներից վերջինն է, որը Հայ Եկեղեցին տօնում է սեպտեմբերի 11-ից-17-ի միջեւ ընկած կիրակի օրը։

Այս առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, իսկ նոյն օրը՝ յետմիջօրէին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Սուրբ Խաչ մատուռի շրջափակում, տեղի ունեցաւ հանդիսաւոր Սուրբ եւ Անմահ Պատարագ: Օրւայ պատարագիչն էր Արժ․ Տ․ Գրիգորիս քհնյ. Ներսէսեանսը։ Արարողութեանը ներկայ էին Քահանայից դասը եւ նկատառելի թւով հաւատացեալներ։ Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարւեց Վերացման Ս. Խաչի անդաստան թափորը եւ Ռեհանօրհնէքի արարողութիւնը:

Սուրբ Խաչը տօնւում է ի յիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերութիւնից Երուսաղէմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տօնը կոչւում է Խաչվերաց:

Եկեղեցական աւանդութեամբ, Երուսաղէմի առաջին եպիսկոպոս Յակոբոս Տեառնաեղբայրը, Պատրոնիկէ թագուհու ջանքերով գտնում է խաչափայտը, եւ վեր է բարձրացնում ի տես հաւատացեալների ու երգում է «Խաչի Քո Քրիստոս երկիրպագանենք» շարականը։
Սակայն Յակոբոս Տեառնաեղբայրը նահատակւում եւ խաչափայտը աղբանոց է նետւում։ 333 թաւականին, այս անգամ Մեծն Կոստանդիանոսի մայրը՝ Հեղինէ թագուհին է, որ գտնում է խաչը եւ զետեղում կայսրի կողմից կառուցւած Ս․ Յարութեան տաճարը։
Եօթերորդ դարի առաջին կէսին, 614 թւականին պարսկա-բիւզանդական պատերազմի ժամանակ պարսիկները գրաւում են Երուսաղէմը եւ գերեվարում Քրիստոսի խաչափայտը։ Բիւզանդացիների Հերակլ կայսրը երկար ժամանակ աղօթելուց եւ երկնային տեսիլք ունենալուց յետոյ, երկարատեւ պատերազմներից յետոյ, յաջողում է ազատագրել Խաչափայտը։ Այդ գործում մեծ նպաստ են բերում նաեւ Հայկական զինւորական ուժերը՝ Մժեժ Գնունի զօրավարի գլխաւորութեամբ։
Ազատագրւած խաչափայտը, մեծամեծ հանդիսութիւններով եւ կրօնական արարողութիւններով, Հայաստանի վրայով տարւում է Կոստանդապոլիս եւ ապա վերադարձւում Երուսաղէմ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Լուսանկարները՝ Ժուաննա եւ Ժենիա Աւետեանների

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ