Այսու մեր սիրելի հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ 28 սեպտեմբեր 2024 թւականին Ս. Գէորգ Զօրավարի տօնն է: Այդ օրը նաեւ Թեհրանի Ս. Գէորգ Եկեղեցու անւանակոչութեան տօնն է:
Արդարեւ Ս. Գէորգ Եկեղեցում Տնօրինութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ` Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ սեպտեմբերի 26-ին, 27-ին եւ 28-ին, երեկոյեան ժամը 7:00-ին տեղի է ունենալու հսկումի արարողութիւն եւ ուխտաւորները եկեղեցում գիշերելու հնարաւորութիւն ունեն:
Շաբաթ սեպտեմբերի 28-ին Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
- Սկիզբ ժամերգութեան առ. ժամը 9:00-ին
- Սկիզբ ս. պատարագի առ. ժամը 10:00-ին
- Քարոզ առ. ժամը 11:00-ին
Յաւարտ ս. պատարագի կատարւելու է ջրի օրհնութիւն սրբալոյս միւռոնով:
Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով մատաղ բերողները կարող են իրենց մատաղացու ոչխարները Եկեղեցու խորհրդին յանձնել՝ ուրբաթ առաւօտից մինչեւ գիշեր:
Կիրակի 29 սեպտեմբեր 2024 թւականին, Վարագայ Սրբոյ Խաչին տօնն է, այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Յիշեցնենք, որ հարկ է բոլոր արարողութիւններին եւ Ս. պատարագի պահին անաղմուկ եւ պատշաճ ձեւով հետեւել բոլոր արարողութիւններին, որպէսզի կարողանանք, որպէս ուխտաւորներ՝ երկիւղածութեամբ հաղորդւել սուրբի նահատակութեան խորհրդով եւ ինչու չէ նաեւ վերանորոգել մեր քրիստոնէական հաւատքը:
Թ.Հ.Թ. ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ