Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՂՋՈՅՆԻ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԽՕՍՔ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԵՐ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԵԱՆ

Շատ սիրելի աշակերտներ, աշակերտուհիներ,

Քրիստոնէական սուրբ սիրով եւ անկեղծ ու ջերմ զգացումներով ողջունում եւ օրհնում եմ ձեզ սիրելիներ՝ աշակերտներ, աշակերտուհիներ, ուսուցիչներ, ծնողներ եւ դպրոցի ողջ աշխատակազմ:

Փառք Ամենակալ Աստծուն, որ մեզ շնորհեց այս գեղեցիկ պահը, երբ աշակերտ, ուսուցիչ, տեսուչ եւ ծնողք միասին հաւաքւած աղօթքով եւ առ Աստւած գոհաբանական մաղթանքով սկսում ենք 2024-2025 դպրոցական շրջանը եւ շնորհաւորում միմեանց: Այս ուրախ առիթով շնորհաւորում եմ ձեզ բոլորդ, յաջողութիւն, առողջութիւն, անփորձանք տարի ցանկանալով բոլորիդ:

Դպրոցը այն կրթօջախն է, որ առանցքային դեր, տեղ եւ առաքելութիւն ունի մի ազգի կեանքում: Դպրոցը հոգեւոր տաճար է, մարդակերտումի սրբազան կրթարան: Մի դպրոցի որակի բարձրութիւնը երաշխիքն է տւեալ հաւաքականութեան, ազգի կեանքի մակարդակի բարձրութեան, դրա համար դպրոցը նկատւած է սուրբ վայր եւ ժողովուրդները գուրգուրում են դպրոցի վրայ:

Դպրոցի մթնոլորտը շաղախւած պէտք է լինի սիրով, փոխադարձ յարգանքով, լայնախոհութեան, համբերատարութեան, ներողամտութեան, հանդուրժողականութեան ոգիով եւ այս բոլորը պատւանդանւած պիտի լինի քրիստոնէական հաւատքի վրայ:

Դպրոցը ձեզի համար սիրելիներ պիտի լինի մեղուների այն փեթակը, որից դուք մեղր պիտի հանէք: Հայոց լեզուն Մեսրոպ Մաշտոցի փեթակն է, հայոց կրօնը, հաւատքը Յիսուսի եւ իր առաքեալների փեթակն է ամրացած մեր հայրերի ուսուցումների վրայ իսկ հայոց պատմութիւնը մեր անմահանուն արքանների, իշխանների, զօրավարների, նահատակների եւ սուրբ հերոսների կեանքով ներծծւած, մեղրի փեթակն է եւ ահա մեր բոլորի պարտականութիւնն է այս վերոյիշեալ փեթակներից մեր ամենօրեայ հոգեւոր սնունդը առնենք, նրանով կենսաւորւելու եւ ինչու չէ քաղցրանալու, համեմւելու:

Այո՛, դպրոցը մեզ հաղորդակցութեան մէջ է դնում մեր պատմութեան հետ, մեր եկեղեցու ու եկեղեցական հայրերի ներշնչող կեանքի հետ, որով կենսաւորւած մուտք ենք գործելու Սահակ-Մեսրոպեան անդաստանից, մեղրածորան պուրակից ներս, որպէսզի նրանցով զօրացած ապրենք մեր կեանքը միշտ կառչած մնալով մեր լեզւին, հայրենիքին, պատմութեան, որպէս հիմնասիւները մեր գոյութեան եւ ներշնչող աղբիւրը մեր պահանջատիրական պայքարին ի խնդիր մեր ամբողջական իրաւունքների ձեռքբերման:

Օրհնութիւն եւ յաջողութիւն բոլորիդ եւ Շնորհաւոր վերամուտ:

Սիրով եւ աղօթասացութեամբ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

Կիրակի 02 Մարտի 2025;
Մարտ 2, Բուն Բարեկենդան,

Կիրակի 09 Մարտի 2025;
Արտաքսման կիրակի,

Կիրակի 16 Մարտի 2025;
Անառակի կիրակի

Կիրակի 23 Մարտի 2025;
Տնտեսի կիրակի

Չորեքշաբթի 26 Մարտի 2025;
միջինք,

Շաբաթ 29 Մարտի 2025;
Սեբաստիայի քառասուն մանուկների վկայաբանութեան յիշատակման օր

Կիրակի 30 Մարտի 2025;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 19 Մարտի 2025;
ԺԷ օր Մեծի Պահոց

Հինգշաբթի 20 Մարտի 2025;
ԺԸ օր Մեծի Պահոց

Ուրբաթ 21 Մարտի 2025;
ԺԹ օր Մեծի Պահոց

Շաբաթ 22 Մարտի 2025;
Ի օր Մեծի Պահոց։ Սրբոցն Յովհաննու Երուսաղէմայ հայրապետին, հայրապետին մերոյ Յովհաննու Օձնեցւոյն, վարդապետացն մերոց` Յովհաննու Որոտնեցւոյն եւ Գրիգորի Տաթեւացւոյն

Կիրակի 23 Մարտի 2025;
Քառասնորդական Պահոց (Տնտեսին)

Երկուշաբթի 24 Մարտի 2025;
Իբ օր մեծի պահոց, Երեմիա 32.19‐44։

Երեքշաբթի 25 Մարտի 2025;
Իգ օր մեծի պահոց,

Չորեքշաբթի 26 Մարտի 2025;
ԻԴ օր Մեծի Պահոց։ Միջինք։

Հինգշաբթի 27 Մարտի 2025;
Իե օր մեծի պահոց

Ուրբաթ 28 Մարտի 2025;
ԻԶ օր Մեծի Պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ