Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ Իրանում Սրբազան Պաշտպանութեան շաբաթւայ առիթով, ուրբաթ թւականիս սեպտեմբերի 27-ին, Ս. Սարգիս եկեղեցում, յաւարտ Ս. եւ Անմահ պարատագի տեղի է ունենալու Հոգեհանգստեան արարողութիւն Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակների հոգիների խաղաղութեան համար:
Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու Ս. պատարագին եւ հոգեհանգստեան արարողութեան եւ հաղորդւելու մեր նահատակների յիշատակով:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ