Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ՝ ԻՐԱՆ-ԻՐԱՔ ՊԱՐՏԱԴՐԵԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀՈԳԻՆԵՐԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Իրանում սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով՝ ուրբաթ, թւականիս սեպտեմբերի 27-ին, Ս. Սարգիս եկեղեցում, յաւարտ Ս. Եւ Անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Արարողութեանը ներկայ էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական Խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ներկայացուցիչները, նահատակների ընտանիքները եւ հայրենակիցներ:

Արարողութեան աւարտին, ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ ընդունելութիւն: Ընթացքում պրն. Արտուշ Իսկանդարեանը Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անունից շնորհակալութիւն յայտնեց Թեմական խորհրդի կազմակերպւած միջոցառման նաեւ նահատակների ընտանիքների եւ անձնուրացների ներկայութեան համար:

Թեմական խորհրդի անունից օրւայ առիթով արտայայտւեց պրն. Հայրիկ Աղանեանը: Նա գնահատանքով անդրադարձաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում, իրենց կեանքը նւիրաբերած նահատակների նաեւ անձնուրցների ու ազտորդիների անսակարկ նւիրումին եւ նրանց ընտանիքների համբերատարութեանն ու հոգատարութեանը: Պրն. Աղանեանը յիշատակեց նաեւ վերջերս իր մահկանացուն կնքած ազատորդի-անձնուրց Բագրատ Քեշիշ Աբնուսին: Իր ելոյթի ընթացքում, նա ընդգծելով պետական պատասխանատու այրերի հետ յարաբերութիւնների կարեւորութիւնը, գնահատեց այս ուղղութեամբ Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի անգնահատելի ներդրումը եւ խնդիրների լուծման համար նրա ջանադիր ու հետեւողական աշխատանքը:

Խորհրդարանի Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը նաեւ իր հերթին անդրադարձաւ Իրանի ամբողջականութիւնը պահպանելու ճանապարհին իրենց կեանքը զոհաբերած անմահացած հերոսների եւ հայորդիների արիութեանն ու անձնազոհութեանը, եւ հաւաստիացրեց, որ նրանք ոչ միայն մեր, այլ Իրանի ամբողջ ժողովրդի պարծանքն ու հպարտութիւնն են, հետեւաբար որեւէ ջանք չի խնայւելու նրանց ընտանիքների բարօրութեան եւ բարեկեցութեան ի խնդիր:

Միջոցառումն իր աւարտին հասաւ քահանայ հայրերի «Պահպանիչ» աղօթքով:

Հանդիպման աւարտին նշւեց, որ Իրանում սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, ուրբաթ թւականիս հոկտեմբերի 4-ին, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան Նահատակների բաժնում, տեղի է ունենալու յատուկ արարողութիւն եւ ծաղիկների խոնարհում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակների շիրիմներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Կիրակի 08 Դեկտեմբերի 2024;
Գ կիր. Յիսնակի,Բարեկենդան Ս․Յակոբայ Պահոց։

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Յղութիւն Ս. Աստուածածնի յԱննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
ՊԱՀՔ․ Սրբոցն Կուռնէլիոսի հարիւրապետին, Շմաւօնի` ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ յԵրուսաղէմ, Պօղիկարպոսի` հայրապետին Զմիւռնիոյ եւ վկայիցն, որք յԱրեւելս կատարեցան

Չորեքշաբթի 11 Դեկտեմբերի 2024;
Բ թեսաղունիկեցիս2։1-16,Ղուկաս14։25-27

Հինգշաբթի 12 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Ուրբաթ 13 Դեկտեմբերի 2024;
Բ Թեսաղոնիկեցիներ 3.1-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-7։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոցն Յակովբայ Մծբնայ հայրապետին, Մարուգէի ճգնաւորին եւ Մելիտոսի եպիսկոպոսին

Կիրակի 15 Դեկտեմբերի 2024;
Դ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հայրապետացն Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութայի եպիսկոպոսին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ