Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Շնորհաւոր Սուրբ Թարգմանչաց տօնը` հայ ազգային ինքնութեան լուսաւորիչ մշակների տօնը

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի՝ թւականիս նոյեմբերի 15-ին, Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տեղի ունեցաւ միջոցառում նւիրւած՝ Ս. Թարգմանիչների տօնին, որին էլ յաջորդեց հանգստի կոչւած ուսուցիչների գնահատման եւ մեծարման արարողութիւնը:

Ամենամեայ իրականացւող այս գեղեցիկ ձեռնարկին ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Սուրիկ Աբնուսեանը, ՊԺ ներկայացուցիչներ, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանը, «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ՝ վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, ազգային իշխանութեան, մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, անցեալ շրջանների Կրթական խորհրդի ատենապետեր, հոգեւոր հայրեր, ուսուցիչներ եւ կրթական ոլորտի գործիչներ:

Միջոցառումը սկսւեց Տէրունական աղօթքով՝ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբի ձայնագրութեամբ, երգչախմբի գեղարւեստական ղեկավարն է Արփի Սիմրոջեանը, ծրագրի ընթացքում հնչեցւեց նաեւ այլ խմբերգերի տեսաֆիլմեր:

Ծրագրի գեղարւեստական բաժինն յագեցած էր գեղեցիկ ասմունքների, երգի եւ նւագարանների կատարմամբ:

Միջոցառման գեղարւեստական բաժնում հանդէս եկան այն շնորհալի աշակերտները, որոնք լաւագոյն են հանդիսացել Մշակութային յանձնախմբի կողմից կազմակերպւած մշակութային փառատօններում: Ասմունքներով հանդէս եկան՝ Անդրէ Պօղոսեանը, Անի Թահմասեանը, Ադոնիս Տէր Առաքելեանը, Մինելի Հորմոզեանը: Դաշնամուրի, քնարի եւ ֆլէյտայի կատարումներով հանդէս եկան Ռենէ Ոսկանեանը, Սամարիա Շամիրեանը եւ Արփա Մահմուդին: Երգի կատարումով ներկայացաւ «Նոր ձայներ» երգչախմբի անդամ՝ Լիաննա Աղասեանը:
Միջոցառման ընթացքում օրւայ առիթով Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի շնորհաւորանքի խօսքը եւ եռամեայ հակիրճ աշխատանքային զեկոյցը ներկայացեց փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը:

Նա իր խօսքում նշեց, որ Կրթական խորհուրդը հանդէս գալով, որպէս ազգային իշխանութեան կրթադաստիարակչական օղակ՝ եռամեայ գործունէութեան ընթացքում կրթական ոլորտում կատարել է մի շարք կարեւոր աշխատանքներ եւ խորքային հետազօտութիւններ, որոնց արդիւնքում ի յայտ եկած տւեալները զարգացնելով խորհրդի կողմից գրանցել են որպէս ձեռքբերումներ, որոնցից կարեւորները նա յանձնեց ներկաների ուշադրութեանը:

Խօսքի վերջում տկն. Բալըքճեանը անհրաժեշտ համարեց բարձրաձայնել այս խորհրդի կարեւորագոյն հիմնախնդիրներից մէկի՝ հայոց դպրոցների վերադասաւորման հարցի վերաբերեալ: Նա ասաց. որ «Նախկին ուսումնասիրութիւնների հիման վրայ կատարւել է նոր ուսումնասիրութիւններ եւ խորհրդակցաբար առաջարկւել է տարատեսակ նոր լուծումներ: Բոլորս համակարծիք ենք՝ որ աշակերտութեան թւի տարեց տարի նւազումը, երկրի եւ համայնքի նիւթական, տնտեսական եւ մարդուժի սուղ պայմաները աւելի քան բաւարար պատճառներ են որպէսզի դպրոցների միատեղման ցաւոտ բայց եւ անհրժեշտ աշխատանքը ի կատար ածւի, որը պահանջում է նախ համոզմուք, համայնքային կամք եւ գիտակցաբար զսպւածութիւն թաղային զգայութիւնները կառավարելու հարցում: Հաւատացէք որ դրա արդիւնքում միմիայն շահելու են մեր աշակերտութիւնը եւ հայ ընտանիքը, որն էլ համայքի բոլոր կառոյցների հիմնական նպատակն է»:

Նա շնորհաորական եւ երախտագիտութեան խօսքեր յղեց ներկաներին՝ տեսուչներին, փոխտեսուչներին, ուսուցիչներին, ԿԽ յանձնախմբերի անդամներին, ծնողական խորհուրդներին ազգային կրթութեան և հայեցի դաստիարակութեան հայրենանւէր գործում իրենց կատարած անշահախնդիր աշխատանքի համար: Ինչպէս նաեւ այն ազգայիններին՝ որոնք յանձնախմբերի և ենթայանձնախմբերի կազմերում իրենց նպաստն են բերում կրթական ոլորտում աշխատանքները իրականացնելու գործում:

Մեր համայնքում տարիներ է արդէն, որ Մշակոյթի տօնին նւիրւած ձեռնարկին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդի ստորագրութեամբ՝ Կրթական խորհրդի կողմից գնահատագրեր են տրւում հանգստի կոչւած ուսուցիչ-ուսուցչուհիներին և պաշտօնեաներին:

Քահանահօր, Իսլամական խորհրդարանում՝ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների ձեռամբ գնահատագրերը յանձնւեցին ուսումնական անցեալ երկու տարեշրջաններում հանգստի կոչւած 6 անձանց:
Անահիտ Մարգարեան
Քաթրին Նազարեան
Հելէն Այւազեան
Արենուշ Վարդանեան
Ովսաննա Նազարեան
Անժէլ Մինասեան

Իրենց յուզիչ խօսքով հանդէս եկան հանգստի կոչւած` «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզի տեսչուհի՝ Անահիտ Մարգարեանը եւ «Նայիրի» տարրական դպրոցի Մայրենի լեզւի ուսուցչուհի՝ Քաթրին Նազարեանը:

Կրթական խորհրդի կողմից պատրաստւել էր, եւ ցուցադրւեց կարճ տեսաֆիլմ, որտեղ հանգստի կոչւած անձանց մասին մեծ ոգեւորութեամբ եւ գորովանքով պատմում էին իրենց գործընկերները:
Կրթական խորհրդի կողմից գնահատանքի եւ շնորհակալական նամակներ տրւեցին Մշակութային, Ուսումնադաստիարակչական, Դաստիարակչական, Աշակերտական խորհուրդները համակարգող, Մարզական, Դպրոցական էջ, Նախակրթարանի դասագրքեր եւ Առաջին դասարանի դասագիրք վերակազմող յանձնախմբերին:

Օրւայ արիթով Թեմակալ Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հայրական պատգամը փոխանցեց քահանահայր՝ Տէր Արիստակէս Շամիրեանը:
Սրբազան Հայրն իր պատգամն ուղղելով ներկաներին շեշտել էր. «Մեր շատ սիրելի գործակիցներ, Պատգամաւորական ժողով, Թեմական խորհուրդ, Իրանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր, քահանահայրեր, Կրթական խորհուրդ, ուսուցիչներ շնորհաւորում եւ ողջունում եմ բոլորի ներկայութիւնը եւ մեծապէս գնահատում այս կարեւոր միջոցառման կազմակերպումը:
Երբ ասում ենք մշակոյթ անմիջապէս մեր գիտակցութեան մէջ գունաւորւում ու պայծառանում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եւ Սուրբ Սահակ Պարթեւի դիմագիծը: Քանի որ այս երկու Սրբերի միջոցով եւ նրանց կատարած աշխատանքների շնորհիւ մեր ժողովուրդը իր մշակութային արժէքը ձեռք բերեց: Մեծ է Թարգմանչաց տօնի խորհուրդը եւ յոյժ կարեւոր թարգմանիչ վարդապետների գործը հայ ժողովրդի համար: Մենք բախտաւոր ազգ ենք եղել, որ այդ ժամանակահատւածում ունեցել ենք թարգմանիչ վարդապետներ՝ Սուրբ Մեսրոպի եւ Սուրբ Սահակի, Սուրբ Մովսէս Խորենացու, Սուրբ Կորիւնի ու Եղիշէի, Սուրբ Ղազար Փարպեցու նման, որոնք ոչ միայն հայոց գրերը գտան այլեւ Աստւածաշունչ մատեանը թարգմանեցին, որպէսզի մենք հասկականք այն եւ կարողանանք այն մեզ համար ուղեցոյց ունենալ»:
Նա իր խօսքում ընդգծել էր գրերի գիւտի կարեւոր նշանակութիւնը, որը հայկական մշակոյթին նոր թափ հաղորդեց եւ երեւելի դարձրեց համաշխարհային մշակոյթի ասպարեզում:
Դիմելով հանգստի կոչւող ուսուցիչներին նշել էր. «Մշակոյթի տօնը սիրելիներ, նաեւ ուսուցիչների տօնն է Ձեր սուրբ աշխատանքի գնահատման տօնը, Ձեր ուխտի վերանորոգութեան տօնը, ուխտի վերանորոգութիւն՝ ազգի, եկեղեցու եւ ժողովրդի նկատմամբ:
Հանգստի կոչւող սիրելի ուսուցիչներ այսօր աւելի քան երեք տասնամեակ աշխատանքի, ուսուցումի, դաստիարակութեան վերիվայրումներից յետոյ հանգստի էք կոչւում, վստահ եմ, որ ամէն անգամ, երբ տեսնեք Ձեր դաստիարակած սաների ձերքբերումները հպարտօրէն կը յիշէք անցեալը ու կը հրճւէք: Իմ թելադրանքն ու փափագն այն է, որ դուք երբեք չկտրւէք դպրոցական ասպարեզից այլ յաճախակի այցելելով եւ Ձեր փորձարութիւնները փոխանցելով երիտասարդ գործընկերներին սատար հանդիսանաք աւելի լաւ ու շինիչ աշխատանքի»:
Սրբազան հայրը իր գնահատանքն խօսքն է ուղղում Կրթական խորհրդին, Մշակութային յանձնախմբին և այն անձանց, որոնք ներդրում են ունեցել միջոցառման կայացման գործում:

Ծրագրի հաղորդավարներն էին՝ Արթին Մովսիսեանը եւ Մանէ Խոդաբախշեանը:

Ձեռնարկն աւարտւեց Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբի «Ւմ ուսուցիչ» երգի տեսաֆիլմով:

Յատուկ շնորհակալութիւն ենք յայտնում Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի անդամներին՝ Անահիտ Գրիգորեանին, Բեսի Յովհաննիսեանին, Արմինէ Ազոյեանին, Արմինէ Գրիգորեանին եւ Սեդա Յակոբեանին, Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան վարչութեանը և այն բոլոր անհատներին, որոնք իրենց աջակցութիւնն են ցուցաբերել հայոց դպրոցի նւիրեալների համար կազմակերպւած Հայ մշակոյթի օրւայ ձեռնարկին:
Ձեռնարկն աւարտւեց ընդունելութեամբ:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 13 Դեկտեմբերի 2024;
Բ Թեսաղոնիկեցիներ 3.1-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-7։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոցն Յակովբայ Մծբնայ հայրապետին, Մարուգէի ճգնաւորին եւ Մելիտոսի եպիսկոպոսին

Կիրակի 15 Դեկտեմբերի 2024;
Դ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հայրապետացն Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութայի եպիսկոպոսին

Երեքշաբթի 17 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոպոմպայ եպիսկոպոսին, եւ Թէովնայ վկային, եւ չորից զինաւորացն` Բասոսի, Եւսեբի, Տիգի եւ Բասիլիդեայ

Չորեքշաբթի 18 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 2.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.11-19։

Հինգշաբթի 19 Դեկտեմբերի 2024;
Սրբոց կուսանացն Ինդոսի, Դոմնայի եւ Գղերիկոսի քահանային եւ երկուց բիւրոցն, որք այրեցան յԵկեղեցին Նիկոմիդացւոց

Ուրբաթ 20 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 3.12-4.10: ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.1-8:

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Սրբոյն Աբգարու նախավկայ եւ ի Քրիստոս անդրանիկ հաւատացեալ թագաւորին մերոյ

Կիրակի 22 Դեկտեմբերի 2024;
Ե կիր. Յիսնակի Եսայի 40.18-31։ Եբրայեցիներ 4.16-5.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.9-14։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ