Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ «Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵՐԻՑ ԱՄԱՑ Ի ՏԱՃԱՐՆ ԸՆԾԱՅՄԱՆ» ԵՒ ՀԱՄԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԱՆՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Նոյեմբերի 21-ը տօնն է «Ընծայման Ս. Աստւածածնի Երից ամաց ի տաճարն» եւ տօնն է նաեւ համանուն եկեղեցւոյ անւանակոչութեան:

Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի ծնողները նախքան նրա ծնւելը ուխտել էին, որ իրենց զաւակին պիտի ընծայեն Տիրոջը: Երբ լրացաւ Մարիամի առաջին տարին, ծնողները նւէրներով հանդերձ նրան տաճար տարան Աստծուն ընծայելու: Իսկ երբ նա բոլորեց երեք տարեկանը, ծնողները, կրկին վերցնելով իրենց հետ ընծաներ, տաճար տանելով յանձնեցին Ս․ Յովհաննէս մկրտչի հօր՝ Զաքարիայ քահանայապետին: Երբ երեքամեայ Մարիամը տաճար մտաւ, առանց օգնութեան բարձրացաւ տաճարի տասնհինգ աստիճաններով, (որոնք տանում էին դէպի Մեծ սեղանը) եւ բոլորին զարմացրեց: Ամէն տարի ծնողները Մարիամին տանում էին տաճար, մինչեւ լրացաւ նրա եօթը տարեկանը: Այսպիսով իրական Ուխտի տապանակը մուտք գործեց Աստծու տաճարը, ով մարդկութեան պիտի պարգեւէր, Յարութիւնը, Կեանքը եւ Աստծու Բանը։

Այս տարի, նոյեմբերի 20-ին եւ 21-ին Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման տօնի առիթով, երկօրեայ ուխտագնացութիւն եւ կրօնական յատուկ արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում: Չորեքշաբթի երեկոյեան կատարեց հսկումի արարողութիւնը իսկ հինգշաբթի, նոյեմբեր 21-ի առաւօտեան ժամերգութիւնից յետոյ, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց ձեռամբ Արժ. Տ. Յակոբ քհն. Քեշիշեանի:

Արարողութեանը ներկայ էին, Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, Քահանայից դասը, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ հաւատացեալներ։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն։

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 13 Դեկտեմբերի 2024;
Բ Թեսաղոնիկեցիներ 3.1-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-7։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոցն Յակովբայ Մծբնայ հայրապետին, Մարուգէի ճգնաւորին եւ Մելիտոսի եպիսկոպոսին

Կիրակի 15 Դեկտեմբերի 2024;
Դ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հայրապետացն Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութայի եպիսկոպոսին

Երեքշաբթի 17 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոպոմպայ եպիսկոպոսին, եւ Թէովնայ վկային, եւ չորից զինաւորացն` Բասոսի, Եւսեբի, Տիգի եւ Բասիլիդեայ

Չորեքշաբթի 18 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 2.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.11-19։

Հինգշաբթի 19 Դեկտեմբերի 2024;
Սրբոց կուսանացն Ինդոսի, Դոմնայի եւ Գղերիկոսի քահանային եւ երկուց բիւրոցն, որք այրեցան յԵկեղեցին Նիկոմիդացւոց

Ուրբաթ 20 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 3.12-4.10: ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.1-8:

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Սրբոյն Աբգարու նախավկայ եւ ի Քրիստոս անդրանիկ հաւատացեալ թագաւորին մերոյ

Կիրակի 22 Դեկտեմբերի 2024;
Ե կիր. Յիսնակի Եսայի 40.18-31։ Եբրայեցիներ 4.16-5.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.9-14։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ