Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Կիրակի, թւականիս նոյեմբերի 24-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի այցելեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի խօսնակ եւ միջազգային կապերի կենտրոնի տնօրէն Աբդոլմոթահար Մոհամադխանին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:

Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում հիւրերին դիմաւորեցին՝ Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ նոյն խորհրդի ներկայացուցիչները:

Պատւիրակութիւնը նախ մուտք գործեց եկեղեցի ապա հիւրընկալւեց Եկեղեցու ժողովասրահում:

Հանդիպմանը, Խորհրդարանի Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը բարի գալուստ մաղթելով, շնորհակալական խօսքեր յայտնեց եւ երախտագիտութեամբ անդրադարձաւ՝ Թեհրանի քաղաքապետ դոկտ. Ալիռեզա Զաքանիի կողմից հայ համայնքի հանդէպ ցուցաբերւած ուշադրութեանը: Պրն. Շահվերդեանը ընդհանուր բացատրութեամբ անդրադարձ ունեցաւ հայահոծ տարբեր քաղաքամասերում իրականացւած աշխատանքներին եւ յատկապէս՝ 3-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ շրջանների նաեւ 14-րդ եւ 15-րդ շրջանների քաղաքապետարանների կողմից ցուցաբերւած աջակցութեանը՝ դպրոցներում եւ եկեղեցիներում նաեւ Հայոց զոյգ գերեզմանատներում իրականացւած շինարարական եւ բարեկարգման ու բարեզարդման աշխատանքների ուղղութեամբ իսկ ապագայ աշխատանքների շրջագծում, որպէս առաջնահերթութիւն մատնանշում ունեցաւ Ս. Աստւածածին եկեղեցու տարածքում առկայ խնդիրներին եւ յոյս յայտնեց, որ այս ուղղութեամբ շուտափոյթ վերահասութիւն տրւի՝ 12-րդ շրջանի քաղաքապետարանի աջակցութեամբ:

Թեհրանի քաղաքապետարանի խօսնակ եւ միջազգային կապերի կենտրոնի տնօրէն Աբդուլմոթահար Մոհամադ խանին գոհունակութիւն յայտնելով այցի կազմակերպման կապակցութեամբ, իր հերթին գնահատեց կրօնական փոքրամասութիւնների եւ ի մասնաւորի հայ համայնքի երկրում կատարած ներդրումները եւ պատրաստակամութիւն յայտնեց հայ համայնքին բոլոր ասպարէզներում աջակցելու ուղղութեամբ: Նա ընդհանուր բացատրութիւն ներկայացրեց քաղաքապետարանին առնչւող աշխատանքների շուրջ եւ այդ շրջագծում ներկայացրեց «شهر من» անւամբ համակարգը, որն ըստ բացատրութեան քաղաքացիների մասնակցութեան եւ քաղաքային ծառայութիւնների մատուցման գործընթացի եւ քաղաքացիների գոհունակութեան գործընթացն ուսումնասիրելու համապարփակ հարթակն է, որով առաջնորդւում է նաեւ քաղաքապետարանի աշխատանքը, հետեւաբար քաղաքացիների ակտիւ մասնակցութեամբ առաւել են սահունացւում՝ աշխատանքների ընթացքը:

Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը նաեւ իր հերթին շնորհակալութիւն յայտնելով, կարեւորեց տարբեր շրջանների քաղաքապետարանների հետ երկկողմ յարաբերութիւնների ամրապնդումն ու առաւել ընդլայնումը՝ յատկապէս հայահոծ քաղաքամասերում, որտեղ գտնւում են Թեմիս եկեղեցինները, դպրոցները եւ զոյգ գերեզմանատները: Նա անդրադարձաւ նաեւ Ս. Սարգիս եկեղեցուն կից մետրոյի նախագծին խնդրելով, որ նախքան գործադրում կրկին ուսումնասիրւի Եկեղեցու շէնքի անվտանգութիւնը:

Հանդիպման աւարտին յուշանւէրներ յանձնւեցին՝ առ ի շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 13 Դեկտեմբերի 2024;
Բ Թեսաղոնիկեցիներ 3.1-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-7։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոցն Յակովբայ Մծբնայ հայրապետին, Մարուգէի ճգնաւորին եւ Մելիտոսի եպիսկոպոսին

Կիրակի 15 Դեկտեմբերի 2024;
Դ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հայրապետացն Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութայի եպիսկոպոսին

Երեքշաբթի 17 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոպոմպայ եպիսկոպոսին, եւ Թէովնայ վկային, եւ չորից զինաւորացն` Բասոսի, Եւսեբի, Տիգի եւ Բասիլիդեայ

Չորեքշաբթի 18 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 2.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.11-19։

Հինգշաբթի 19 Դեկտեմբերի 2024;
Սրբոց կուսանացն Ինդոսի, Դոմնայի եւ Գղերիկոսի քահանային եւ երկուց բիւրոցն, որք այրեցան յԵկեղեցին Նիկոմիդացւոց

Ուրբաթ 20 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 3.12-4.10: ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.1-8:

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Սրբոյն Աբգարու նախավկայ եւ ի Քրիստոս անդրանիկ հաւատացեալ թագաւորին մերոյ

Կիրակի 22 Դեկտեմբերի 2024;
Ե կիր. Յիսնակի Եսայի 40.18-31։ Եբրայեցիներ 4.16-5.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.9-14։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ