Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ.Հ.Թ. 17-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստում հաստատւել են Թ.Հ.Թ. Կրթական եւ Դատական խորհուրդների կազմերը

Երեքշաբթի, թւականիս նոյեմբերի 26-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ.Հ.Թ. 17-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, 41 պատգամաւորների ներկայութեամբ եւ ատենապետութեամբ Սուրիկ Աբնուսեանի ու Սեւակ Հաթամեանի:

Տէրունական աղօթքով մեկնարկած Պատգամաւորական ժողովի նիստի հիմնական օրակարգն էր Թ.Հ.Թ. Կրթական եւ Դատական խորհուրդների եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի կազմերի հաստատումը, եւ ՊԺ-ի չորս յանձնաժողովների ընտրութիւնը:

Սուրիկ Աբնուսեանի նախագահութեամբ առաջին օրակարգով Թեմական խորհրդի կողմից ներկայացւեց Կրթական ու Դատական խորհուրդների համար նկատի առնւած ցանկները, որոնք հաստատւեցին միաձայնութեամբ, ապա ներկայացւեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու եկեղեցական խորհրդի ցանկը, որը նոյնպէս հաստատւեց պատգամաւորների մեծամասնութեան կողմից:

Ժողովը շարունակւեց դադարից յետոյ Սեւակ Հաթամեանի ատենապետութեամբ:

Ժողովի ընթացքում բացատրութիւններ փոխնցւեցին ՊԺ-ին կից չորս յանձնաժողովների կազմաւորման նպատակի եւ աշխատանքների վերաբերեալ, ապա պատգամաւորները արձանագրւեցին ՊԺ-ի իրենց նախընտրած չորս յանձնաժողովներում ըստ հետեւեալի՝ Կրթադաստիարակչական, Կառոյցային, Հասարակական-Միութենական եւ Տնտեսական:

Ժողովի ընթացքում ՊԺ-ի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը շնորհաւորեց ընտրւած խորհուրդներին ու կազմերին, եւ ժողովի անունից պատրաստակամութիւն յայտնեց նեցուկ հանդիսանալ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդին՝ աշխատանքները լաւագոյնս իրականացւելու համար: Նա յոյս յայտնեց որ հաստատւած կազմերը ՊԺ-ի եւ Թեմական խորհրդի օգնութեամբ կը կարողանան իրականացնել իրենց լաւագոյնը՝ համայնքային հարցերի կարգաւորմանն ի նպաստ:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 07 Ապրիլի 2025;
7 ապրիլ, Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 12 Ապրիլի 2025;
12 ապրիլ Ղազարոսի յարութիւն

Կիրակի 13 Ապրիլի 2025;
13 ապրիլ, Ծաղկազարդ

Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
Աւագ Ուր. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 20 Ապրիլի 2025;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 21 Ապրիլի 2025;
Երկուշաբթի, Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 22 Ապրիլի 2025;
Երեքշաբթի,Գօր Զատիկի

Չորեքշաբթի 23 Ապրիլի 2025;
Դ օր Սուրբ Զատիկի,

Հինգշաբթի 24 Ապրիլի 2025;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 25 Ապրիլի 2025;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 26 Ապրիլի 2025;
Է օր Սուրբ Զատիկի

Կիրակի 27 Ապրիլի 2025;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ