Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՏԵՆԱՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Երկուշաբթի, 9 դեկտեմբեր 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով, հանդիպում կայացաւ նորանշանակ Եկեղեցական խորհուրդների ատենապետների եւ ներկայացուցիչների հետ: Սոյն հանդիպման նաեւ ներկայ էին  Թեմական խորհրդում Եկեղեցական խորհրդների հետ կապ՝ պրն. Հայրիկ Աղանեանը եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց ժողովականներին եւ շնորհաւորեց նորանշանակ կազմերին ստանձնած պարտականութեան առիթով: Նա գնահատելով խորհուրդների նախանձախնդիր գործունէութիւնը յոյս յայտնեց, որ նոյն ընթացքով կը շարունակւեն աշխատանքները: Թեմակալ Առաջնորդը մասնաւոր անդրադարձ ունեցաւ եւ յատուկ շնորհակալութիւն յայտնեց Թեմական խորհրդին նաեւ տկն. Շաքէ Եղիայեանին՝ հիւանդութեան եւ ապաքինման ընթացքում ցուցաբերած ուշադրութեան եւ հոգածու խնամքի համար:

Պրն. Հայրիկ Աղանեանը նաեւ իր հերթին Թեմական խորհրդի անունից շնորհաւորելով, ընդգծեց կանոնագրութեամբ իրաւասութիւնների սահմանները յարգելու եւ աշխատանքներում համագործակցութիւն ու խորհրդակցութիւն ունենալու կարեւորութիւնը:

Հանդիպման հիմնական օրակարգում, բոլոր եկեղեցիներում միաձեւութիւնը պահպանելու նպատակով, խորհրդակցութիւն եւ համադրութիւն կատարւեց մօտալուտ Ամանորի եւ Ս. Ծննդեան ու Աստւածայայտութեան տօնակատարութիւնների կազմակերպչական աշխատանքների վերաբերեալ:

Սրբազան Հայրը անհրաժեշտ թելադրութիւնը կատարեց տօնակատարութիւնները պատշաճօրէն նշելու ուղղութեամբ եւ յոյս յայտնեց, որ բոլորը վերանորոգ հաւատքով ու եռանդով սկսեն գալիք 2025 թւականը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

Չորեքշաբթի 01 Յունւարի 2025;
ԱՄԱՆՈՐ

Շաբաթ 04 Յունւարի 2025;
Սուրբ Բարսեղ Հայրապետի, նրա եղօոր Գրիգոր Նիւսացու, Հռոմի Սեղբեստրոս Հայրապետի եւ Աբբա Եփրեմ Խուրի Ասորու յիշատակութեան օր Բարսեղ Կեսարացի Հայրապետ

Կիրակի 05 Յունւարի 2025;
Ճրագալոյց Ս․Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ճրագալոյց

Երկուշաբթի 06 Յունւարի 2025;
Յիսուս Քրիստոսի Ս․Ծննունդ Աստւածայայտնութեան տօն

Երեքշաբթի 07 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան մեռելոց․

Երկուշաբթի 13 Յունւարի 2025;
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ