Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երկուշաբթի, 9 դեկտեմբեր 2024 թւականին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան Կրօնների եւ մշակոյթների երկխօսութեան կենտրոնի հրաւէրով Թեհրան ժամանած՝ Ղազախստանի Հանրապետութեան մշակոյթի եւ տեղեկատւութեան նախարարութեան կրօնական հարցերի կոմիտէի տնօրէն՝ Նոկժանով Երժան Բուլատկանովիչը (رئیس کمیته امور دینی وزارت فرهنگ و اطلاع رسانی جمهوری قزاقستان), Ղազախստանի կրօնների երկխօսութեան միջազգային կենտրոնի տնօրէնի աւագ խորհրդական՝ Բոլաթ Սարսնբայֆը (مشاور ارشد رئیس مرکز بین‌المللی گفت‌وگوی ادیان و مذاهب قزاقستان) եւ ընկերակցող պատւիրակութիւնը: Պատւիրակութեանը ուղեկցում էին՝ Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան փորձագէտ Ռաշիդ Բէյգին եւ կենտրոնի ներկայացուցիչները:

Նշելի է, որ Ղազախստանի պատւիրակութիւնը Թեհրան էր ժամանել մասնակցելու՝ «Կրօնների հետեւորդների պատասխանատւութիւնը գլոբալ մարտահրավէրների դէմ պայքարում» (مسئولیت دینداران در مبارزه با چالش­‌های جهانی) թեմայով կազմակերպւած՝ Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան Կրօնների եւ մշակոյթների երկխօսութեան կենտրոնի եւ Ղազախստանի կրօնների երկխօսութեան միջազգային կենտրոնի սեմինարին, որը կայացաւ նոյն օրը՝ առաւօտեան, Կենտրոնի ժողովասրահում:

Ազգ. Առաջնորդարանում հիւրերին դիմաւորեցին՝ Ի. Իսլ. Խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ պրն. Արա Շահվերդեանը եւ պրն. Գեղարդ Մանսուրեանը, Պատգամաւորական Ժողովի դիւանի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Կրօնական խորհրդի ատենապետ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը եւ նոյն խորհուրդների ներկայացուցիչները նաեւ Ի. Իսլ. Խորհրդարանում՝ զրադաշտականների ու ասորի եւ քաղդեացի քրիստոնեաների պատգամաւորներ՝ Բեհշիդ Բարխորդարին եւ Շառլի Էնւիէ Թեքիէն:

Ազգ. Առաջնորդարանի դահլիճում կայացած հանդիպման սկզբում, տկն. Արմինէ Սէթխանեանը ուրախութեամբ ողջունեց հիւրերի ներկայութիւնը եւ դրական անդրադարձ ունենալով, գնահատեց առաւօտեան կայացած սեմինարը: Նա իր արտայայտութիւններում Իրանական հայրենիքում հայ ժողովրդի դարաւոր գոյութեանն անդրադառնալով, համապարփակ կերպով բացատրեց Իրանում ապրող հայութեան եւ կառոյցիս ընդհանուր դրւածքի, երկրի տարբեր շրջաններում պատմական վանքերի ու եկեղեցիների առկայութեան եւ հայերի ու պարսիկ հայրենակիցների միջեւ խաղաղ եւ փոխադարձ յարգանքի ու վստահութեան վրայ հիմնւած համակերցութեան մասին: Պրն. Սուրիկ Աբնուսեանը նաեւ իր հերթին հանդիպման առիթն ստեղծւելու համար գոհունակութիւն յայտնեց եւ իր արտայայտութիւններում անդրադարձ ունեցաւ, հայ ժողովրդի պատմական անցեալին եւ հանգամանօրէն ներկայացրեց կառոյցն ու իրանահայ երեք թեմերը: Նա նաեւ մատնանշեց իրանահայ անւանի եւ հանրայայտ հայորդիների՝ գիտական, հասարակական, մշակութային, մարզական եւ արւեստի տարբեր բնագաւառներում ներդրած աւանդին եւ գործօն դերակատարութեանը:

Խորհրդարանի Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը իր արտայայտութիւններում ընդգծեց կրօնների երկխօսութեան կարեւորութիւնը, նշելով, որ դա նաեւ առիթ է փոխճանաչողութեան եւ այն նպաստում է ժողովուրդների համերաշխութեան եւ փոխգործակցութեան ձեւաւորմանը: Նա մասնաւոր անդրադարձ ունեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան աթոռներին մատնանշելով, որ իրանահայ համայնքը ենթակայ է Լիբանանում՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեանը՝ գլխաւորութեամբ Արամ Ա Վեհափառ Հայրապետի, ուստի ակնկալեց եւ յոյս յայտնեց, որ Ղազախստանում գումարւող կրօնների երկխօսութեան համագումարներին, հրաւիրւեն նաեւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչները:

Նոկժանով Երժան Բուլատկանովիչը շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան եւ ներկայացւած բացատրութիւնների կապակցութեամբ եւ մատնանշեց Ղազախստանի հայ քաղաքացիների համերաշխ կեցութեանն ու քաղաքացիական իրաւունքների ազատութեանը: Նա շուտափոյթ ապաքինում ցանկացաւ Սրբազան Հօր համար եւ առիթը պատեհ համարելով շնորհաւորեց մօտալուտ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով:

Հանդիպման աւարտին, հիւրերին նւիրւեց «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն եւ անգլերէն լեզւով հրատարակւած գիրքը, որից յետոյ այցելութիւն կատարւեց Ս. Սարգիս եկեղեցի:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

Չորեքշաբթի 01 Յունւարի 2025;
ԱՄԱՆՈՐ

Շաբաթ 04 Յունւարի 2025;
Սուրբ Բարսեղ Հայրապետի, նրա եղօոր Գրիգոր Նիւսացու, Հռոմի Սեղբեստրոս Հայրապետի եւ Աբբա Եփրեմ Խուրի Ասորու յիշատակութեան օր Բարսեղ Կեսարացի Հայրապետ

Կիրակի 05 Յունւարի 2025;
Ճրագալոյց Ս․Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ճրագալոյց

Երկուշաբթի 06 Յունւարի 2025;
Յիսուս Քրիստոսի Ս․Ծննունդ Աստւածայայտնութեան տօն

Երեքշաբթի 07 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան մեռելոց․

Երկուշաբթի 13 Յունւարի 2025;
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ