Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՄՓՈՓ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԿԱԶՄԵՐԻ ԵՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՒԱԾ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԵՐԻՆ

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքին, ատենապետութեամբ Վարուժ Յովհաննիսեանի եւ ներկայութեամբ Թեմական խորհրդի դիւանի ներկայացուցիչների՝ գումարւեցին 17-րդ Պատգամաւորական ժողովի նոյեմբերի 13 եւ 26-ի նիստերում հաստատւած Ազգային մարմինների եւ Եկեղեցական խորհուրդների Անդրանիկ նիստերը, որոնց ընթացքում կատարւեցին դիւանների ընտրութիւնները եւ փոխանցւեցին ապագայ գործունէութեան ուղեցոյցերը, որոնք կարելի է ամփոփել ըստ հետեւեալի՝

Կրթական խորհրդի հետ հանդիպման ընթացքում ընդգծւեց հայոց լեզւի եւ հայ մշակոյթի պահպանման մէջ հայկական դպրոցների կարեւոր դերը նաեւ պայմանների թելադրանքը նկատի ունենալով, անդրադարձ կատարւեց դպրոցների վերադասաւորման հիմնական օրակարգին:

Կալւածային մարմնի աշխատանքները ներկայ տնտեսական ճգնաժամում դիտարկելով, ընդգծւեց յիշեալ մարմնի կարեւոր դերը անշարժ գոյքի ռեսուրսների շահաւէտ օգտագործման գործում նաեւ Թեմիս Շրջաններում առկայ կալւածների աշխատանքներին վերահասու լինելու անհրաժեշտութիւնը:

Շինարարական մարմնի հետ կայացած հանդիպման ընթացքում, անդրադարձ կատարւեց եկեղեցիների, դպրոցների եւ թեմապատկան կալւածների շինութիւնների շինարարական աշխատանքներին վերահասու լինելու Մարմնի պարտականութեան, նաեւ կարեւորւեց նորոգման եւ պահպանման համակարգ ունենալու պարագան, որն ինքնին ազդու կը լինի մեծածախս շինարարական աշխատանքների կանխմանը:

«Ա. Աւետիսեան» բուժարանի խնամակալ մարմնի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարւեց արդէն իսկ մասնաւոր դարձած բուժարանի գործունէութեանը եւ սպասարկութիւններին, որոնք շարունակելու են աւելի բարելաււած եւ արդիական հնարաւորութիւններով:

Բարեսիրական բնագաւառում աշխատանք ծաւալող Կարիքաւորներին Օժանդակող մարմինը Թեմական խորհրդի հովանաւորութիւնն ունենալով եւ նաեւ բարերարների օժանդակութեամբ, շարունակելու է համայնքիս տասնեակ կարիքաւոր ընտանիքներին եւ խնամակալ չունեցող անհատներին նաեւ «Սահակեան» բարեսիրական կենտրոնի շէնքում բնակութիւն հաստատեցրած անձանց հնարաւորութեան սահմաններում օժանդակելու եւ նեցուկ հանդիսանալու բարեսիրական աշխատանքները:

Դատական խորհուրդն ըստ անցեալի շարունակելու է իր գործունէութիւնը ընտանեկան անհամաձայնութիւններին վերահասութիւն տալու հարցում:

Ուսանողական Ֆոնդի մարմինն ըստ կանոնագրութեան եւ իր առաքելութեան, երիտասարդութեան ուսման կարեւորութիւնից ելնելով, Ֆոնդին յատկացւած ընդհանուր գումարներից գոյացած տոկոսային շահոյթը, որպէս կրթաթոշակ տրամադրելով, շարունակելու է աջակցել ուսանող-ուհիներին: Ընթացիկ շրջանում ծրագրւելու է ընդարձակել Ֆոնդի քարոզչութիւնը՝ բացատրական աշխատանքներով նաեւ միջնակարգ եւ նախահամալսարանական աշակերտութեան հետ հանդիպումներ կազմակերպելով, որը կը նպաստի նաեւ մղում տալ նրանց համապատասխան բարձրագոյն ուսումն ստանալու եւ Ֆոնդի հնարաւորութիւնից օգտւելու համար խրախուսանք ստեղծելու ուղղութեամբ:

Գերեզմանատան վարչութիւնը ինչպէս նախորդ շրջաններ շարունակելու է վերահսկել եւ հետամուտ լինել հայոց զոյգ գերեզմանատների՝ Դուլաբ 47.000.-քառակուսի մետր եւ Նոր Բուրաստան 200.000.-քառակուսի մետր մակերեսով տարածքների բարեզարդման եւ բարեկարգման աշխատանքներին։

Այսօր վիրտուալ աշխարհը եւ սոցցանցերը համարւում են հաղորդակցման, քարոզչական եւ տեղեկատւական հիմնական միջոցները իսկ միեւնոյն ժամանակ շատ կարեւոր է ճշգրիտ եւ հաւաստի տեղեկատւութիւնների տրամադրումը, որոնք կարող են մեծ դերակատարութիւն ունենալ փոխյարաբերութեան եւ փոխադարձ վստահութեան զարգացման գործում: Կառոյցիս դրւածքում, այս յոյժ կարեւոր առաքելութիւնը վստահւած է Յարաբերական մարմնին, որի նորընտիր կազմի հետ հանդիպման ընթացքում ընդգծւեց այն աւելի ակտիւացնելու եւ զարգացնելու կարեւորութիւնը:

Եկեղեցական Խորհուրդներ
Կանոնագրութեան համաձայն Եկեղեցիների ծխական-կրօնական եւ կրօնադաստիարակչական հարցերը տնօրինւում են Թեմակալ Առաջնորդի եւ Կրօնական խորհրդի միջոցով, սակայն եկեղեցիների վարչական եւ նիւթական խնդիրները տնօրինում է Թեմական Խորհուրդը եւ աշխատանքները գործադրւում են Եկեղեցական խորհուրդների միջոցով: Եկեղեցական խորհուրդների հետ հանդիպման ընթացքում ընդգծւեց կանոնագրութեամբ իրաւասութիւնների սահմանները յարգելու եւ աշխատանքներում համագործակցութիւն ու խորհրդակցութիւն ունենալու կարեւորութիւնը: Մատնանշւեց նաեւ, որ ընթացիկ շրջանում, ֆինանսական բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ հնարաւորութեան սահմաններում, իրականացւելու են եկեղեցիները բարեկարգւած վիճակով պահպանելու համար անհրաժեշտ նկատւող աշխատանքները:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 19 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան Առաջին կիրակի

Երկուշաբթի 20 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի

Երեքշաբթի 21 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Չորեքշաբթի 22 Յունւարի 2025;
Ա Տմ 2։8-3։13, Յվհ 2։12-22

Հինգշաբթի 23 Յունւարի 2025;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Ուրբաթ 24 Յունւարի 2025;
Ա Տիմ,2։3-14,Յվհ 5։31-47

Շաբաթ 25 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 26 Յունւարի 2025;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 27 Յունւարի 2025;
Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Երեքշաբթի 28 Յունւարի 2025;
Սրբոցն Անդրէի զօրավարի եւ բանակի նորին, եւ վկայիցն՝ Կալինիկոսի եւ Դոմետեայ։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ