Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԽՈՐՈՎԱԹԻԱՅԻ ՄԵԾ ՄՈՒՖԹԻ ԱԶԻԶ ՀԱՍԱՆՈՎԻՉԻ ԱՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Չորեքշաբթի, 25 դեկտեմբեր 2024 թւականին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին պաշտօնական այցով Թեհրան ժամանած՝ Խորվաթիայի մեծ մուֆթի Ազիզ Հասանովիչի գլխաւորած պատւիրակութիւնը՝ ուղեկցութեամբ Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան եւ Իսլամական խմբաւորումների մերձեցման կազմակերպութեան ներկայացուցիչների:

Ազգ. Առաջնորդարանում հիւրերին դիմաւորեցին՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, Ի. Իսլ. Խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ պրն. Արա Շահվերդեանը եւ պրն. Գեղարդ Մանսուրեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Հանրային կապի հոգեւոր խորհրդատու Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը եւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Պատւիրակութիւնը նախ մուտք գործեց Ս. Սարգիս եկեղեցի ապա Ազգ. Առաջնորդարանի դահլիճում կայացած հանդիպմանը, Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ողջունելով, իր ուրախութիւնը յայտնեց հիւրերի ներկայութեան եւ կատարւած այցի առիթով: Նա ամփոփ անդրադարձ ունեցաւ իրանահայ երեք թեմերում, համայնքների եկեղեցական ու ազգային կեանքին եւ յոյս յայտնեց, որ առիթ ընձեռնւի նաեւ միւս թեմերի այցելութեան:

Հայր Սուրբն իր ելոյթի ընթացքում Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի ողջոյնի խօսքերը փոխանցելով, շնորհակալութիւն յայտնեց հիւրերին՝ ներկայութեան ու շնորհաւորանքների համար:

Մեծ մուֆթի Ազիզ Հասանովիչը իր շնորհակալութիւնը յայտնեց ջերմ ընդունելութեան համար եւ իր շնորհաւորանքները փոխանցեց մօտալուտ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով:

Հանդիպման աւարտին յուշանւէրներ յանձնւեցին յարգոյ հիւրերին:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 19 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան Առաջին կիրակի

Երկուշաբթի 20 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի

Երեքշաբթի 21 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Չորեքշաբթի 22 Յունւարի 2025;
Ա Տմ 2։8-3։13, Յվհ 2։12-22

Հինգշաբթի 23 Յունւարի 2025;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Ուրբաթ 24 Յունւարի 2025;
Ա Տիմ,2։3-14,Յվհ 5։31-47

Շաբաթ 25 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 26 Յունւարի 2025;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 27 Յունւարի 2025;
Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Երեքշաբթի 28 Յունւարի 2025;
Սրբոցն Անդրէի զօրավարի եւ բանակի նորին, եւ վկայիցն՝ Կալինիկոսի եւ Դոմետեայ։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ