Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ ՆՇՒԵՑ Ս. ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սուրբ Ծննդեան աւագ տօների շարքին է դասւում Սուրբ Ստեփանոս Նախավկայի տօնը, որի առիթով Թեհրանի Հայոց Թեմում, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կողմից յայատարարւեց, որպէս Սարկաւագաց, դպրաց եւ երգեցիկ խմբերի տօն։

Այդ իսկ առիթով երեքշաբթի, թւականիս դեկտեմբերի 24-ին, Ս. Գէորգ եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր Սուրբ եւ Անմահ Պատարագ: Կրօնական արարողութեան պատարագիչն էր Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը:

Արարողութեանը ներկայ էին Հոգեշնորհ Տ․ Առաքել Աբղ. Գատեհճեանը, Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, Քահանայից դասը, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ:

Հայր Սուրբն իր քարոզի ընթացքում ներկայացրեց օրւայ տօնի խորհուրդը եւ անդրադառնալով Սուրբ Ստեփանոս Նախավկայի կեանքին ու նահատակութեան, բնութագրեց Սուրբի առանձնայատկութիւնները: Նա իր խօսքն ուղղելով, սարկաւագ եւ կիսասարկաւագ քոյրերին եւ եղբայրներին յայտնեց.-«Սիրելի սարկաւագ եւ կիսասարկաւագ քոյրեր եւ եղբայրներ, դուք պէտք է գիտակցիք, թէ ձեր ստանձնած պաշտօնը պարզ, սովորական եւ մակերեսային մի պաշտօն չէ, այլ՝ նւիրական, վսեմ, վեհ եւ պատասխանատու պաշտօն է: Դուք կանչւած էք դառնալու Աստծու Ս. Խորանի խոնարհ ծառաները եւ սպասարկողները, Աստծու Ս. Աւետարանի ընթերցողներն ու քարոզիչները, հայ ժողովրդի կարիքներով եւ հոգսերով զբաղւով նւիրեալ հաւատացեալները: Ձեր կեանքի զոյգ օրինակներն ու տիպարները պէտք է դառնան մեր Տէրն ու Փրկիչը՝ Յիսուս Քրիստոսը եւ նրա մասին առաջին վկայողը՝ Ս. Ստեփանոսը: Այս պահին, Ս. Ստեփանոսը երկնքից՝ ձեզնից իւրաքանչիւրի աչքերի մէջ է նայում եւ ասում. «Ձեր կեանքի կարեւորագոյն եւ ամենամեծ բաժինը պէտք է լինի ծառայութիւնը: Ծառայեցէ՛ք նախ Աստուծոյ, ապա ձեր ժողովրդին: Ծառայեցէ՛ք սիրով, նւիրումով, յօժարութեամբ եւ ուրախութեամբ: Ծառայեցէ՛ք առանց սպասումի, առանց ակնկալիքի, առանց դժգոհանքի: Մարդկանցից գնահատանք եւ վարձատրութիւն մի՛ սպասէք, որովհետեւ մարդկանց գնահատանքը միշտ էլ պակաս է, նւազ է, աժան է: Ձեր գնահատանքը եւ վարձատրութիւնը Աստծու մօտ փնտռեցէ՛ք, ձեր գանձերը երկնքում դիզեցէ՛ք, աշխատէք ձեր անունները արձանագրել կեանքի գրքին մէջ, որովհետեւ ինչ որ Աստծու մօտ գրւի երբե՛ք չի ջնջւի: Մի՛ ազդւէք մարդկանց չարախօսութիւններից, զրպարտումներից եւ վատ խօսքերից: Ճշմարտութեան եւ ճշմարիտին համար ապրող ու գործող մարդը միշտ էլ պիտի զրպարտւի, ստաբանւի եւ ամբաստանւի: Ինչպէս որ Քրիստոսի ամբաստանեցի, այսօր ձեզ էլ պիտի ամբաստանեն: Ինչպէս որ Ս. Ստեփանոսին ամբաստանեցին, այսօր ձեզ էլ պիտի ամբաստանեն: Մի՛ լսէք մարդկանց խօսքերին եւ կարիծքներին, այլ լսեցէ՛ք Աստծուն: Միշտ յիշեցէ՛ք Պօղոս առաքեալի հետեւալ խօսքը. «Եթէ Աստւած մեր կողմն է, ո՞վ կը լինի մեզ հակառակ» (Հռ 8.31): Ձեր կեանքը Քրիստոսի անւան վկայութիւն դարձուցէ՛ք: Վկայեցէ՛ք ձեր խօսքով, գործով եւ կեանքով: Սերտեցէ՛ք Աւետարանը: Կարդացէ՛ք հաճոյքով, ներշնչումով, ուրախութեամբ եւ հասկնալով: Սիրեցէ՛ք Աստծու խօսքը: Սորվեցէ՛ք Աստծու խօսքը: Ապրեցէ՛ք Աստծու խօսքը: Ձեր կեանքը Աստծու խօսքով լուսաւորեցէք, զարդարեցէք եւ գեղեցկացուցէք: Միշտ յիշեցէք Սաղմոսերգու Դաւիթին հետեւեալ խօսքը. «Քո խօսքը ճրագ է իմ ոտքերի համար և լոյս՝ իմ ճանապարհի համար» (Սղ 119.105)»:
Հայր Սուրբն իր քարոզի աւարտին յանուն Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ քահանայից դասի, շնորհաւորեց սիրելի սարկաւագ եւ կիսասարկաւագ քոյրերի եւ եղբայրների տօնը: Սարկաւագներին մաղթեց աւագութիւն, կիսասարկաւագներին՝ սարկաւագութեան աստիճանի բարձրացում, իսկ դպիրներին՝ կիսասարկաւագութեան աստիճանի արժանացում:

Յաւարտ սուրբ եւ Անմահ Պատարագի եկեղեցու սրահում տեղի ունեցաւ ընդունելութիւն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 19 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան Առաջին կիրակի

Երկուշաբթի 20 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի

Երեքշաբթի 21 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Չորեքշաբթի 22 Յունւարի 2025;
Ա Տմ 2։8-3։13, Յվհ 2։12-22

Հինգշաբթի 23 Յունւարի 2025;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Ուրբաթ 24 Յունւարի 2025;
Ա Տիմ,2։3-14,Յվհ 5։31-47

Շաբաթ 25 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 26 Յունւարի 2025;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 27 Յունւարի 2025;
Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Երեքշաբթի 28 Յունւարի 2025;
Սրբոցն Անդրէի զօրավարի եւ բանակի նորին, եւ վկայիցն՝ Կալինիկոսի եւ Դոմետեայ։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ