Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՊԱՇՏՕՆԷՈՒԹԻՒՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՒԵՑ 2024 ԹՒԱԿԱՆԻՆ

Հինգշաբթի, 26 դեկտեմբեր 2024 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Նոր տարւայ դիմաւորման հանդիսութիւն եւ Ազգ. Առաջնորդարանի պաշտօնէութիւնը մտերմիկ մթնոլորտում հրաժեշտ տւեց 2024 թւականին:

Ցաւօք այս տարւայ եւս՝ խրախճանքին, առողջական խնդրի պատճառով հնարաւոր չեղաւ վայելել Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ներկայութիւնը, սակայն Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը փոխանցւեց Թեմակալ Առաջնորդի հայրական օրհնութիւնն ու ջերմ բարեմաղթանքները:

Միջոցառմանը ներկայ էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի դիւանի անդամներ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, տկն. Արմինէ Սէթխանեանը, պրն. Հայրիկ Աղանեանը, պրն. Մհեր Օհանեանը, պրն. Շահէն Յարութիւնեանը եւ նոյն խորհրդի անդամ՝ պրն. Արթին Շահբազեանը:

Սկզբում Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը պաշտօնէութեան անունից Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, ջերմ շնորհաւորանքները փոխանցեց՝ Խորհրդարանի Պատգամաւորին եւ Թեմական խորհրդի անդամներին: Նա ընդգծեց, որ պաշտօնէութիւնը՝ իբրեւ մի մեծ ընտանիք, պատրաստակամ է վերանորոգ եռանդով շարունակելու իրեն վստահւած աշխատանքը:

Առանձին ելոյթներով արտայայտւեցին եւ շնորհաւորանքներ փոխանցեցին՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, Խորհրդարանի Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը նաեւ պրն. Հայրիկ Աղանեանը:

Պրն. Վարուժ Յովհաննիսեանը անդրադառնալով, վերջին տարիների ընթացքին Առաջնորդարանի դիմագրաւած տնտեսական եւ տարբեր պատճառներով գոյացած մարտահրաւէրներին յոյս յայտնեց, որ 2025 թւականը բոլորի համար լինի բարեբեր ու յաջողութիւններով լի տարի։ Նա իր արտայայտութիւններում ընդծեց հասարակութեանը լաւագոյն ծառայութիւնը մատուցելու եւ գոհունակ պահելու պարտաւորութեան կարեւորութեանը եւ նշեց, որ դա հնարաւոր կը լինի միասնական եւ ջանադիր աշխատանքով, որին հարկ է նախանձախնդիր լինել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 19 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան Առաջին կիրակի

Երկուշաբթի 20 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի

Երեքշաբթի 21 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Չորեքշաբթի 22 Յունւարի 2025;
Ա Տմ 2։8-3։13, Յվհ 2։12-22

Հինգշաբթի 23 Յունւարի 2025;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Ուրբաթ 24 Յունւարի 2025;
Ա Տիմ,2։3-14,Յվհ 5։31-47

Շաբաթ 25 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 26 Յունւարի 2025;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 27 Յունւարի 2025;
Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Երեքշաբթի 28 Յունւարի 2025;
Սրբոցն Անդրէի զօրավարի եւ բանակի նորին, եւ վկայիցն՝ Կալինիկոսի եւ Դոմետեայ։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ