Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ՆՇՒԵՑԻՆ ՃՐԱԳԱԼՈՅՑԸ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ, ԱՍՏՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ՏՕՆԵՐԸ

Կիրակի՝ 5 յունւար 2025 թւականին, Քրիստոսի Ս. Ծննդեան Ճրագալոյցի Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում:

Սրբ. Թարգմանչաց եկեղեցում կրօնական արարողութեան պատարագիչն էր Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագեց Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Ս. եւ Անմահ պատարագի ընթացքին եկեղեցիներում ընթերցւեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի պատգամը՝ Ս. Ծննդեան տօնի առթիւ:

Երկուշաբթի՝ 6 յունւար 2025 թւականին, Հայ եկեղեցին նշեց Քրիստոսի Ս. Ծննդեան, Աստւածայայտնութեան եւ մկրտութեան տօները: Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան պատարագիչն էր Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը եւ Սրբ. Թարգմանչաց եկեղեցում պատարագեց Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Պատարագից յետոյ կատարւեց Քրիստոսի մկրտութիւնը խորհրդանշող Ջրօրհնէքի արարողութիւնը: Այս տարի Խաչի կնքահայրն էր՝ տիար Մհեր Օհանեանը:

Ս. Սարգիս եկեղեցում, արարողութեանը ներկայ էին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ պրն. Յովսէփ Աւետեանը, Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, փոխ-ատենապետուհի Արմինէ Սէթխանեանը եւ ատենադպիր Հայրիկ Աղանեանը եւ նոյն խորհրդի անդամ՝ պրն. Հայկ Տէր Մկրտչեանը, «Ալիք» հաստատութիւնից՝ պրն. Ալէքս Կարապետեանը, Իրանի Իսլ. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր նորանշանակ դեսպան Գրիգոր Յակոբեանը՝ իր ազնւափայլ Տիկնոջ եւ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմի ընկերակցութեամբ, Ազգ. մարմինների ներկայացուցիչները եւ հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ:

Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը նախքան Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Ս. Ծննդեան տօնի առթիւ պատգամի ընթերցումը, ողջունեց Իրանի Իսլ. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր նորանշանակ դեսպան Գրիգոր Յակոբեանի ներկայութիւնը՝ Ս. Ծննդեան տօնի կապակցութեամբ:

Կրօնական արարողութիւնից յետոյ՝ ազգ. առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 19 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան Առաջին կիրակի

Երկուշաբթի 20 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի

Երեքշաբթի 21 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Չորեքշաբթի 22 Յունւարի 2025;
Ա Տմ 2։8-3։13, Յվհ 2։12-22

Հինգշաբթի 23 Յունւարի 2025;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Ուրբաթ 24 Յունւարի 2025;
Ա Տիմ,2։3-14,Յվհ 5։31-47

Շաբաթ 25 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 26 Յունւարի 2025;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 27 Յունւարի 2025;
Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Երեքշաբթի 28 Յունւարի 2025;
Սրբոցն Անդրէի զօրավարի եւ բանակի նորին, եւ վկայիցն՝ Կալինիկոսի եւ Դոմետեայ։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ