Հայոց եկեղեցու հինգ տաղաւար տօներին յաջորդող օրերը եկեղեցու հայրերի կողմից տնօրինւել են որպէս յիշատակ ննջեցելոց եւ այդ օրը յատուկ պատարագի մատուցմամբ հոգեհանգստեան արարողութիւն է կատարւում հանգուցեալների հոգիների հանգստեան համար:
Այդ առիթով, երեքշաբթի, 7 յունւար 2025 թւականին՝ Սուրբ Ծննդեան տօնին յաջորդող Մեռելոցի օրը Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս եւ Դուլաբի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ մատուռներում:
Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում կրօնական արարողութեան պատարագիչն էր՝ Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը իսկ Դուլաբի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ մատուռում Սուրբ Պատարագ մատուցեց Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:
Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն հայ ազգի հին ու նոր ննջեցեալների եւ բոլոր նահատակների հոգիների խաղաղութեան համար։
Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը իր ընկերակիցների հետ այցելեց նահատակների պանթէոն եւ Թեհրան-Երեւան չւերթի աւիավթարի զոհերի դամբարանը, որտեղ եւս յատուկ աղօթք բարձրացրեց առ Աստւած նրանց հոգիների հանգստի եւ խաղաղութեան համար:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ