Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, երկուշաբթի՝ 30 դեկտեմբեր 2024 թւականին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին Իրանի Հանր. Նախագահի կանանց եւ ընտանիքի հարցերով տեղակալ՝ դոկտ. Զահրա Բեհրուզ Ազարը (معاون رئیس ‌جمهور در امور زنان و خانواده), Սրբազան Պաշտպանութեան արժէքների պահպանութեան եւ հրատարակութեան հիմնադրամի նախագահի տեղակալ՝ Գեներալ Մայոր Նաբի Սոհրաբին (امیر سرتیپ نبی سهرابی جانشین رئیس بنیاد حفظ آثار و نشر ارزش های دفاع مقدس), Երկրի կանանց հասարակութեան Բասիջականների նախագահ՝ Մինա Բիաբանին (رئیس بسیج جامعۀ زنان کشور) եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:

Ազգ. Առաջնորդարանի դահլիճում պատւիրակութեանը դիմաւորեցին Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, փոխ-ատենապետուհի Արմինէ Սէթխանեանը, նոյն խորհրդի անդամ՝ պրն. Ժորժ Հայրապետեանը, Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:

Հանդիպմանը նաեւ ներկայ էին՝ Իրան-Իրաք Պարտադրեալ Պատերազմի Հայ Նահատակների եւ Անձնուրացների Արժէքների Պահպանման յանձնախմբի ներկայացուցիչ՝ անձնուրաց Այւազ Խուդավերդեանը, նահատակներ՝ Զօրիկ Մուրադեանի, Վարդան Աղախանեանի, Ռազմիկ Խաչատրեանի մայրերը եւ նահատակներ՝ Անուշաւան Այւազեանի եւ Ռազմիկ Սահակեանի կանայք:

Հանդիպման սկզբին, տկն. Արմինէ Սէթխանեանը ողջունեց հիւրերի ներկայութիւնը եւ ուրախութիւն ու երախտագիութիւն յայտնեց կատարւած այցի կապակցութեամբ:

Առանձին ելոյթներով արտայայտւեցին եւ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով շնորհաւորեցին դոկտ. Զահրա Բեհրուզ Ազարը, Մինա Բիաբանին եւ Ամիր Սարթիփ Նաբի Սոհրաբին, ով նաեւ փոխանցեց Սրբազան Պաշտպանութեան արժէքների պահպանութեան եւ հրատարակութեան հիմնադրամի նախագահի ողջոյնը եւ բարեմաղթանքները: Արտայայտութիւններում առանձնայատուկ անդրադարձ կատարւեց եւ արժեւորեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում նահատակւած, գերեւարւած եւ վիրաւորւած հայ նահատակների եւ անձնուրացների սխրագործութիւնները՝ Իրանի տարածքային ամբողաջակնութեան պաշտպանութեան համար իսկ առաւել արժեւորւեցին նահատակների մայրերը, ովքեր իրենց ամենաթանկագինը նւիրեցին երկրի պաշտպանութեան համար:

Հոգշ. Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի ողջոյնի խօսքերը փոխանցելով, շնորհակալութիւն յայտնեց հիւրերին՝ ներկայութեան ու շնորհաւորանքների համար: Նա իր արտայայտութիւններում նշեց, որ Իրանի հայ համայնքը, որպէս Իրանի հասարակութեան անբաժանելի մաս եւ որպէս Իրանի հողում խաղաղ համակեցութեամբ ապրող, օրինակելի է եղել եւ Իսլամական յեղափոխութեան առաջին իսկ օրերից եւ իր հաւատարմութիւնն է ցոյց տւել յեղափոխութեան եւ սեփական երկրին՝ Իրանին:

Հանդիպմանը գնահատագրեր եւ յուշանւէրներ յանձնւեցի նահատակների ընտանիքների ներկայացուցիչներին առ ի երախտագիտութիւն:

Հանդիպման աւարտին, հիւրերին նւիրւեց «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն եւ անգլերէն լեզւով հրատարակւած գիրքը:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 19 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան Առաջին կիրակի

Երկուշաբթի 20 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի

Երեքշաբթի 21 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Չորեքշաբթի 22 Յունւարի 2025;
Ա Տմ 2։8-3։13, Յվհ 2։12-22

Հինգշաբթի 23 Յունւարի 2025;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Ուրբաթ 24 Յունւարի 2025;
Ա Տիմ,2։3-14,Յվհ 5։31-47

Շաբաթ 25 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 26 Յունւարի 2025;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 27 Յունւարի 2025;
Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Երեքշաբթի 28 Յունւարի 2025;
Սրբոցն Անդրէի զօրավարի եւ բանակի նորին, եւ վկայիցն՝ Կալինիկոսի եւ Դոմետեայ։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ