Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՅԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՀՈՋԹ. ՍԷՅԷԴ ՄԱՀՄՈՒԴ ԱԼԱՒԻԻ ԱՅՑԸ՝ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, երկուշաբթի՝ 30 դեկտեմբեր 2024 թւականին, Ազգ. Առաջնորդարան այցելեց Հանր. նախագահի յանձնակատար եւ Իրանում էթնիկ խմբերի եւ կրօնական համայնքների խորհրդի պատասխանատու հոջթ. Սէյէդ Մահմուդ Ալաւին (دستیار ویژه رئیس جمهور و رئیس شورای اقوام، ادیان و مذاهب) եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:

Հիւրերին դիմաւորեցին Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, փոխ-ատենապետուհի Արմինէ Սէթխանեանը, ատենադպիր Մհեր Օհանեանը, Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:

Ազգ. Առաջնորդարանի դահլիճում կայացած հանդիպման սկզբին, Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ողջունեց հիւրերի ներկայութիւնը եւ ուրախութիւն ու երախտագիութիւն յայտնեց կատարւած այցի կապակցութեամբ:

Հոջթ. Սէյէդ Մահմուդ Ալաւին Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօնական օրերի առիթով շնորհաւորանքներ եւ բարեմաղթանքներ յայտնելով, շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար: Նա շնորհաւորագրեր յանձնելով, փոխանցեց Իրանի Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքեանի ողջոյնի խօսքերը:

Հայր Սուրբը նաեւ իր հերթին՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի ողջոյնի խօսքերը փոխանցեց եւ կարեւորութեամբ ընդգծեց, որ Իրանի Իսլ. Հ. ներկայացուցիչները վերջին օրերին կրկին ապացուցեցին, որ յատուկ ուշադրութիւն եւ սէր ունեն Իրանի քրիստոնեայ քաղաքացիների հանդէպ: Նա յաւելեց, որ Իրանի հայ համայնքը՝ պարսիկ հայրենակիցների հետ եղբայրական եւ բարեկամական կապն ընդմիշտ պահպանել եւ երկրի բարգաւաճման ու զարգացման համար՝ տարբեր բնագաւառներում մեծ ներդրում եւ գործօն դերակատարութիւն է ունեցել:

Հանդիպման աւարտին, հիւրերին նւիրւեց «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն եւ անգլերէն լեզւով հրատարակւած գիրքը, որից յետոյ այցելութիւն կատարւեց Ս. Սարգիս եկեղեցի:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 09 Փետրւարի 2025;
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան

Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 16 Փետրւարի 2025;
Եսայի 63.7-18, Բ Տիմոթէոս 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.22-32

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց, Իմաստութիւն Սողոմոնի 6.12‐21։ Եսայի 18.7‐19.7։ Բ Կորնթացիներ 4.10‐5.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.1‐4։

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
սրբոց Ղեւոնդեանց, Տօն՝ Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ