Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, ուրբաթ՝ 10 յունւար 2025 թւականին, Ազգային Առաջնորդարան այցելեցին Թեհրանի նորանշանակ Նահանգապետ Մոհամադ Սադեղ Մոթամեդեանը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:

Ազգային Առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին՝ Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը, Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի դիւանի ատենապետներ՝ Սուրիկ Աբնուսեանը եւ դոկտ. Սեւակ Հաթամեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, նոյն խորհրդի դիւանի ներկայացուցիչներ՝ Հայրիկ Աղանեանը, Մհեր Օհանեանը եւ Շահէն Յարութիւնեանը նաեւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:

Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի հայրական ողջոյնները փոխանցեց եւ շնորհաւորելով նորանշանակ Նահանգապետին՝ ստանձնած նոր պաշտօնի առիթով, յաջողութիւն, բարի առաքելութիւն եւ յարատեւ վերելք մաղթեց նրան: Հայր Սուրբն իր արտայայտութիւններում անդրադարձ ունեցաւ իրանահայ համայնքի Իրանում ունեցած դարաւոր անցեալին եւ հայ ու իրանցի ժողովուրդների բարեկամութեան խոր արմատներին եւ առկայ սերտ յարաբերութիւններին ու բարեկամութեանը, որը վստահաբար նոյնութեամբ շարունակւելու եւ գոյատեւելու է:

Թեհրանի Նահանգապետ Մոհամադ Սադեղ Մոթամեդեանը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքի խօսքեր փոխանցեց եւ շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար: Նա անդրադառնալով Իրանի հայկական եկեղեցիների վաղեմիութեան նշեց, որ դրանք Իրանում՝ իրանահայ համայնքի դարաւոր գոյութեան ապացոյցն են: Թեհրանի Նահանգապետն իր արտայայտութիւնների ընթացքում արժեւորեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում նահատակւած, գերեւարւած եւ վիրաւորւած հայ նահատակներին եւ նրանց ընտանիքներին: Նահանգապետն այցի ընթացքում յայտնեց, որ Թեհրանի նահանգապետարանը անհրաժեշտ միջոցներ կը ձեռնարկի հայ համայնքի խնդիրների լուծման համար:

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը նաեւ իր հերթին ողջունելով, շնորհակալութեան խօսք ուղղեց՝ կատարւած այցի եւ ցուցաբերւած ուշադրութեան համար: Նա երախտագիտութեամբ անդրադարձաւ տօնական օրերի առիթով իրականացւած այցելութիւններին մատնանշելով, որ դա ինքնին վկայութիւն է պետութեան եւ փոքրամասնութիւնների միջեւ առկայ փոխյարգանքի եւ համագործակցութեան, որը հարկ է աւելի սերտացնել:

Հանդիպման աւարտին, հիւրերին նւիրւեց «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն եւ անգլերէն լեզւով հրատարակւած գիրքը, որից յետոյ այցելութիւն կատարւեց Սուրբ Սարգիս եկեղեցի:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 09 Փետրւարի 2025;
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան

Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 16 Փետրւարի 2025;
Եսայի 63.7-18, Բ Տիմոթէոս 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.22-32

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց, Իմաստութիւն Սողոմոնի 6.12‐21։ Եսայի 18.7‐19.7։ Բ Կորնթացիներ 4.10‐5.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.1‐4։

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
սրբոց Ղեւոնդեանց, Տօն՝ Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ