Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԲՈՒԺՔՈՅՐԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՕՐԷՆԻ ԱՅՑԸ՝ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԵՒ «Ա. ԱՒԵՏԻՍԵԱՆ» ԱԶԳ. ԲՈՒԺԱՐԱՆ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, երկուշաբթի՝ 30 դեկտեմբեր 2024 թւականին, Բուժքոյրերի կազմակերպութեան ընդհանուր տնօրէն դոկտ. Նեջաթեանը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը շնորհաւորական այցելութիւն կատարեցին՝ Ազգ. Առաջնորդարան եւ «Ա. Աւետիսեան» Ազգ. բուժարան:

Ազգային Առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Կրօնական խորհրդի ատենապետ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը եւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Իսկ «Ա. Աւետիսեան» բուժարանում դոկտ. Նեջաթեանը հանդիպում ունեցաւ բուժարանի տնօրէնութեան՝ պրն.. Խոսրաւանիի, դոկտ. Քեշիշեանի, տկն. Ալինա Նազարեանի եւ գլխաւոր բուժքոյր Ժասմէն Իսկանդարեանի հետ:

Երկու հանդիպումների ընթացքում երախտիքի խօսքեր հնչեցին ցուցաբերւած ուշադրութեան եւ խոր յարգանքի համար:

Ազգային Առաջնորդարանում կայացած հանդիպման աւարտին, հիւրերին նւիրւեցին «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով եւ «کلیسای ارمنی» խորագրով գրքերը, որից յետոյ այցելութիւն կատարւեց Սուրբ Սարգիս եկեղեցի:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 16 Հոկտեմբերի 2025;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 18 Հոկտեմբերի 2025;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 20 Հոկտեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 26 Հոկտեմբերի 2025;
Գիւտ Խաչ

Հինգշաբթի 30 Հոկտեմբերի 2025;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 08 Նոյեմբերի 2025;
Տօն Սուրբ հրեշտակապետների Միքայէլի ու Գաբրիէլի եւ ամենայն երկնային զօրաց տօն

Շաբաթ 15 Նոյեմբերի 2025;
Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Տօն ընծայման Ս․Աստւածածնի երից ամաց ի տաճար։

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն՝ Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին

Շաբաթ 29 Նոյեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոյ՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի․

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ