Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՄԱՆՈՐԵԱՅ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Չորեքշաբթի, յունւարի 22-ին Կրթական խորհրդի կողմից իրականացւող Ամանորին եւ Սուրբ Ծննդեանը նւիրւած գեղեցիկ ձեռնարկին ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանը, փոխատենապետ` Արմինէ Սէթխանեանը, նոյն խորհրդի անդամ՝ Հայրիկ Աղանեանը, քահանահայր՝ Տէր Արիստակէս Շահմիրեանը, Հայ Բարեգործական Ընդհանուր միութեան փոխնախագահ՝ Վահէ Միրզաբէգեանը, դպրոցների, մանկապարտէզների տեսուչներ, փոխտեսուչներ, ուսուցիչներ, ԿԽ-ի յանձնախմբերի անդամներ, Իրանահայ ուսուցիչների միութեան անդամներ, կրթական ոլորտի գործիչներ եւ հիւրեր: Ամէն տարի, Սուրբ Ծննդեան եւ Ամանորեայ տօներից յետոյ Կրթական խորհուրդը կազմակերպում է այս միջոցառումը, կրթութեան ոլորտում ծառայութիւն մատուցող բոլոր անհատներին հաւաքելով մի յարկի տակ, առիթ է ընձեռնում մէկ անգամ եւս շնորհաւորելու միմեանց եւ վայելելու Սրբազան Հօր օրհնութիւնները:

Սպասւած այս գեղեցիկ ձեռնակը այս տարի իրականացաւ Հայ Բարեգործական Ընդհանուր միութեան հիւրընկա յարկի ներքոյ:

Միջոցառումը սկսեց Կրթական խորհրդի անդամ՝ Կարինէ Մանուչարեանը, որն էլ խորհրդի շնորհաւորանքի եւ ողջոյնի խօսքը փոխանցեց ներկաներին:
Նա իր խօսքում մասնաւորապէս անդրադարձաւ, որ այս հաւաքոյթը, որն արդէն աւանդոյթ է դարձել միտւած է յատկապէս շնորհաւորելու Սրբազան Հօրը՝ Ամանորի, Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Մկրտութեան առիթով, ինչպէս նաեւ շնորհաւորելու միմեանց եւ վայելելու տօնական խրախճանքները: «Թէկուզ սիրելի Սրբազան Հայրը առողջական պատճառներով ներկայ չէ, բայց իր ողջոյնները եւ բարեմաղթանքներն է յղել ներկաներին, մենք էլ մաղթելով նրան շուտափոյթ ապաքինում յուսանք, որ մեր աղօթքների շնորհիւ միւս տարի կը վայելենք նրա ներկայութիւնը»։
Անդրադառնալով դպրոցներում իրականացւած տօնական միջոցառումներին նա իր խօսքում նշեց. «Ամանորեայ խրախճանքների շարանում ականատես եղանք հիանալի զարդարանքներով դպրոցների եռ ու զեռին եւ աշակերտների խանդավառութեանը։ Մաղթում ենք աշակերտներին անհոգ մանկութիւն եւ մտային զարգացում։
Բոլորիս հասկանալի է, որ համացանցի տարածման ներկայ ժամանակաշրջանում ինչքան դժւարին է կրթել եւ դաստիարակել, անհրաժեշտ է հոգատարութիւն, նւիրւածութիւն եւ նորօրեայ գիտելիքներ։ Ուստի մաղթում ենք ձեզ՝ կրթութեան սիրելի մշակներ, անսպառ համբերութիւն, սէր եւ իմաստութիւն ձեր աշխատանքներում, առողջութիւն ու նորանոր ձեռքբերումներ ձեր կեանքում։
Ներկայիս աշխարհը յատկապէս մեր տարածաշրջանը փոթորկալի օրեր է անցկացնում, նոր դրութիւնների եւ փոփոխութիւնների ենք ականատես լինում։ Ցաւով կորցրինք Արցախը, արցախահայութիւնը բռնագաղթի ենթարկւեց եւ Հայաստան աշխարհը վտանգւած է։ Նոր տարւան թող հրաշքներ տեղի ունենան, ազգս համախմբւի եւ յաղթի չարին ու բոլորս կրկին հպարտանանք մեր ժողովրդով։ Թող 2025 թւականին ձեր բոլորի երազանքները դառնան իրականութիւն եւ իւրաքանչիւր ամիսը լինի պայծառ ու անմոռանալի»։

Միջոցառման գեղարւեստական մասի կազմակերպումը յանձնարարւած էր «Արարատ» դպրոցին: Դպրոցի աշխատակազմը՝ փոխտեսչուհիներ՝ Շաքէ Նազարբէկեանը եւ Անի Սահակեանը ուսուցչուհիների հետ մի քանի ժամ շարունակ աշխուժութիւն, բարձր տրամադրութիւն եւ ժպիտներ պարգեւեցին բոլոր ներկաներին:

Գեղեցիկ խօսքով հանդէս եկաւ «Արարատ» դպրոցի ուսուցչուհի՝ Էդիթ Սարգսեանը, իսկ միջոցառման զւարճալի մասը վարեց մարմնամարզութեան ուսուցչուհի՝ Ալին Քեշիշեանը:

Ծրագրի մի բաժին էլ ստանձնեց Պրն. Հայրիկ Աղանեանը, որն էլ իր արհեստավարժ խօսքով, շնորհաւորանքներով եւ կենացներով ջերմացրեց եւ աւելի բարձրացրեց ներկաների տրամադրութիւնը: Երգերի գեղեցիկ կատարումներով հանդէս եկան մեր սիրելի ուսուցիչները:

Շնորաւորանքի խօսքով հանդէս եկաւ նաեւ ԹԽ-ի ատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանը, նա նոյնպէս շնորհաւորելով եւ ողջունելով ներկաներին նշեց. «Կրթական խորհրդի կողմից ամէն տարի կազմակերպւող այս հաւաքը առիթ է միասին հաւաքւելու, տօնելու Նոր տարին եւ դարձեալ վերանորոգելու մեր ուխտը, խոստումը այն կարեւոր առաքելութեան համար, որ դուք կատարում էք հայոց դպրոցներում մեր նոր սերնդին հայեցի դաստիարակութիւն տալու համար:
Նկատի ունենալով ձեր առջեւ դրւած բոլոր դժւարութիւնները եւ ձեր կողմից ցուցաբերած զոհողութիւնները, մենք բոլորս միասին պարտաւոր ենք տոկալ, համբերել եւ մեր ուժն ու եռանդը ի գործ դնել, քանի որ համոզւած ենք, որ այս բոլորը մենք կատարում ենք յանուն հայ ազգի եւ հայոց լեզւի յարատեւման, մեր նոր սերնդի հայապահպանման եւ վերջապէս յանուն Իրանեան ծննդավայր հայրենիքի եւ Հայաստան հայրենիքի յարատեւման եւ բարգաւաճման»:

Կրթական խորհուրդը առիթը պատեհ համարելով գնահատագրերով գնահատեց Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբի գեղարւեստական ղեկավար՝ տկն. Արփի Սիմրոջեանին եւ դոկտոր Ալիս Խաչեանին:

Միջոցառման աւարտին Սրբազան Հօր հայրական խօսքն ու շնորհաւորանքը փոխանցեց արժանապատիւ քահանահայր՝ Տէր Արիստակէս Շահմիրեանը: «Մեր շատ սիրելի գործակիցներ, Պատգամաւորական ժողով, Թեմական խորհուրդ, Կրթական խորհուրդ, ուսուցիչներ սիրելի հարազատներ եւ ներկաներ քրիստոնէական ամենաջերմ զգացումներով ողջունեւմ եմ բոլորիդ, որ այս պահին սիրով ու սպասումով հաւաքւել էք միմեանց շնորհաւորելու եւ տօնելու Փրկչի ծնունդը, Աստծուն փառք տալու իր բոլոր շնորհների, պարգեւների եւ օրհնութիւնների համար, որոնցով նա մեր կեանքը օժտեց անցեալ տարւայ 365 օրերի ընթացքում եւ մեզ հասցրեց այս երանական պահին։
Վստահաբար անցեալ տարին բոլորիս համար նոյնը չեղաւ, ամէն մէկս ունեցանք մեր դժւարութիւններն ու ձեռքբերումները: Այս պահին մենք բոլորս էլ կոչւած ենք անցեալ տարւայ մեր կեանքի ուրախ պահերի համար փառք տանք Աստծուն, իսկ տխուր պահերից դասեր քաղենք, որպէսզի կարողանանք մեր ազգային կեանքը բարգաւաճենք: Սակայն ազգովի ունեցանք ցաւ, ունեցանք մեր դրախտային Արցախի կորստի ցաւը, իսկ գաղութային մակարդակի վրայ ունեցանք մեր ուրախ ու տխուր պահերը:
Սիրելի գործընկերներ մարդկային կեանքի հազարաւոր տարիների փորձը ցոյց է տւել որ կեանքը առանց կրօնական եւ ազգային հոգեւոր ապրումների տարիների գումար է լոկ եւ յետեւաբար Կրօնը եւ ազգային հասկացողութիւնը այն կապեր են, որ հաղորդութիւն են տալիս մեզ, որ մարդս կապում է իր Աստծուն, իր ազգին ու հայրենիքին։ Իր Արարչի հետ կապւածութեամբ մարդը արարածը դառնում է յաւերժի ուղակից եւ տէր իրական կեանքի։ Երբ մարդ արարածը գիտակցում է այս իրողութիւնը այդ ժամանակ իր կեանք Էլ յարատեւ նորոգութեան մէջ է։ Արդար եւ այս տօնական օրերը եւ յատկապէս նոր տարին եւ Փրկչի ծննդեան տօնը հրաշալի առիթներ են որ մի կողմից մտածենք Աստծոյ հետ մեր յարաբերութեան մասին միւս կողմից վերանորոգենք մենք մեզ: Վերջում ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ բոլորիդ սիրելիներ, առողջութիւն, ուրախութիւն, արեւշատութիւն ցանկանալով ու համատեղ գոյակցութիւն:

Աղօթենք բոլորս աշխարհի եւ մեր ազգի ու երկրի խաղաղութեան, աղօթենք հայոց եկեղեցու, աղօթենք մեր գաղութի եկեղացաշէն եւ ազգակերտ կեանքի բարւօք ընթացքի համար: Թող ամենաբարի Աստւած բոլորիդ պարգեւի ամենակատարեալն ու ամենաաստւածահաճը։ Շնորհաւոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ»:

Կրթական խորհուրդը իր խորին շնորհակալութեան եւ երախտիքի խօսքն է յղում բոլոր գործընկերներին, կրթական ոլորտի նւիրեալներին, Հայ Բարեգործական Ընդհանուր միութեան յարգարժան վարչութեանը, «Արարատ» դպրոցի պաշտօնէութեանը, պրն. Հայրիկ Աղանեանին, «Ակունք» պարային համոյթի գեղարւեստական ղեկավար՝ Կարինէ Մանուչարեանին եւ պարուհիներին, «Քեշիշեան մսամթերք», «Սէթ սուրճ» ընկերութիւններին եւ բոլոր օժանդակող անձանց:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 09 Փետրւարի 2025;
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան

Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 16 Փետրւարի 2025;
Եսայի 63.7-18, Բ Տիմոթէոս 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.22-32

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց, Իմաստութիւն Սողոմոնի 6.12‐21։ Եսայի 18.7‐19.7։ Բ Կորնթացիներ 4.10‐5.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.1‐4։

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
սրբոց Ղեւոնդեանց, Տօն՝ Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ