Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԼԱՆՋԱԽԱՉ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՒՈՒՆՔԻ ՇՆՈՐՀՈՒՄ՝ ՀՈԳՇ. Տ. ԱՌԱՔԵԼ ԱԲՂ. ԳԱՏԵՀՃԵԱՆԻՆ

Կիրակի, 2 փետրւար 2025 թւականին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց ձեռամբ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի, որի ընթացքում Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի Հայրապետական Սրբատառ Կոնդակը, որով Լանջախաչ կրելու իրաւունք էր շնորհւել Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանին:

Քանի որ Լանջախաչի յանձնումը վերապահւած է թեմակալ առաջնորդին, ուստի Սրբազան Հօր բնակարանում՝ Ձեռամբ Սրբազան Հօր Լանջախաչը շնորհւեց Հայր Սուրբին, որից յետոյ օրհնութիւն ստացաւ «Պահպանիչ» աղօթքով:

Սրբազան Հայրն իր հայրական օրհնութիւնն ու շնորահաւորանքը փոխանցեց Հայր Սուրբին եւ յայտնեց, որ այս առիթը, խթան պիտի դառնայ` վստահւած պարտականութիւններն առաւելագոյն ջանասիրութեամբ կատարելու:

Ապա Հայր Սուրբն իր որդիական երախտագիտութիւնը յայտնեց եւ հաւաստիացրեց, որ պատրաստակամ է նոյն նախանձախնդիր ծառայութեամբ եւ յանձնառութեան ոգով ու նւիրումով շարունակելու իր աստւածահաճոյ առաքելութիւնը:

Արարողութիւններին ներկայ էին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, «ԱԼԻՔ» հաստատութիւնից Գառօ Յովհաննիսեանը, Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը եւ ատենադպիր Արտոյտ Զոհրաբեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ նոյն խորհրդի ներկայացուցիչներ՝ պրնյք. Մհեր Օհանեանը եւ Հարմիկ Աւետեանը, Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները, ովքեր առանձին արտայայտութիւններով բարեմաղթանքներ եւ բարի ծառայութիւն մաղթեցին Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 09 Փետրւարի 2025;
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան

Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 16 Փետրւարի 2025;
Եսայի 63.7-18, Բ Տիմոթէոս 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.22-32

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց, Իմաստութիւն Սողոմոնի 6.12‐21։ Եսայի 18.7‐19.7։ Բ Կորնթացիներ 4.10‐5.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.1‐4։

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
սրբոց Ղեւոնդեանց, Տօն՝ Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ